Օկուպացված Ցխինվալիի շրջանում՝ Ջավայի շրջանային դատարանը 35-ամյա Գիորգի Մոսիաշվիլիին դատապարտել է երկու տարվա ազատազրկման։ Նա «մեղավոր» է ճանաչվել դե ֆակտո Հարավային Օսիայի Հանրապետության սահմանն ապօրինի հատելու համար։ Այս մասին այսօր տեղեկություն են տարածել ռուսական լրատվամիջոցները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 4 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 5 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
- 6 8 ցուցարարների գործը. ձերբակալվածները դատապարտվեցին 2 և 2.5 տարվա ազատազրկման
Գիորգի Մոսիաշվիլին Սաչխերեի մունիցիպալիտետի Պերեևի գյուղի բնակիչ է, ով առևանգվել է 2023 թվականի հոկտեմբերի 31-ին օկուպացված Սինագուրի գյուղի հարակից տարածքից։ Գիորգիի համագյուղացիները պատմել են, որ նա ընկերների հետ ձուկ որսալու է գնացել գետ, որն այժմ օկուպացված է ռուսների կողմից։
Ըստ օկուպացիոն ռեժիմի տեղեկությունների՝ Գիորգի Մոսիաշվիլին ապօրինի հատել է «Հարավային Օսիայի» սահմանը և մինչ ձերբակալությունը հասցրել է բռնել 25 կգ կարմրախայտ։ Այսպես կոչված դատարանը բավարարել է նաև «Շրջակա միջավայրի պահպանության կոմիտեի» հայցը և կարգադրել Վրաստանի քաղաքացուն փոխհատուցել նյութական վնասը։
Այսօր Վրաստանի 7 քաղաքացիներ շարունակում են մնալ Ցխինվալիի ռեժիմի անօրինական կալանքի տակ։
Վրաստանի Պետական անվտանգության ծառայության տարեկան զեկույցի համաձայն՝ 2023 թվականին օկուպացված Ցխինվալիի շրջանի ուղղությամբ ապօրինի ձերբակալության 37 դեպք է գրանցվել։
