Խորհրդարանի շենքի մոտ ոստիկանները ձերբակալել են երկու քաղաքացիական ակտիվիստների։ Նրանցից մեկը Թամար Կուրատիշվիլին է, ում ձեռքին եղել է պաստառ՝ «Անծուխելիձեն անմահ է» գրությամբ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 2 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 3 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 4 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 5 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 6 Ոչ լեգիտիմ կառավարությունը քայլեր է ձեռնարկում վրաց ժողովրդին հետապնդելու համար․ՀԿ-ներ
Թամար Կուրատիշվիլին Ապրիլի 9-ի փողոցի մայթին պաստառով կանգնած է եղել, երբ նրան են մոտեցել մի քանի ոստիկաններ ու ձերբակալել։ Երկրորդ ձերբակալվածը՝ Լիլու Շավելաշվիլին, փորձել է օգնել նրան։
Ոստիկանությունից չեն պարզաբանել, թե ինչու են ձերբակալել քաղաքացիական ակտիվիստներին։
«Վրացական երազանքի» ժամանակավոր քննիչ հանձնաժողովի նիստին զուգահեռ խորհրդարանի մոտ մի քանի տասնյակ մարդ է հավաքվել։ Ինչպես նշում են ակցիայի մասնակիցները, իրենք բողոքում են հանձնաժողովի անդամների կողմից 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի հերոսների վիրավորանքների դեմ։
«Կրեմլի մասնաճյուղում ընթանում է վրացի գեներալների և վրացական բանակի դատավարությունը: Մենք չենք կարող հանդուրժել այն մարդկանց դատը, ովքեր 2008-ին պահպանեցին մեր անկախությունը, պետականությունը, պահպանեցին մեր լեզուն, հայրենիքը, հավատը: Նրանք, ովքեր հիմա նստած են Կրեմլի մասնաճյուղում, պատասխանատվության կենթարկվեն դավաճանության համար»,- ասել է ցույցին մասնակցող երիտասարդներից մեկը։
Ժամանակավոր քննիչ հանձնաժողովը՝ Թեա Ծուլուկիանիի գլխավորությամբ, 2008 թվականի պատերազմի հետ կապված հարցաքննել է գեներալներ Զազա Գոգավային և Մամուկա Կուրաշվիլիին։ Օգոստոսյան պատերազմի ժամանակ գեներալ Գոգավան միացյալ շտաբի պետն էր, իսկ Կուրաշվիլին՝ խաղաղապահ գործողությունների շտաբի ղեկավարը։ «Վրացական երազանքի» պատգամավորները փորձել են հայտնաբերել նախկին իշխանությունների հանցագործությունները պատերազմի ժամանակ, ինչը առաջացրել է քաղաքացիների մի մասի բողոքը։
Բիձինա Իվանիշվիլիի կուսակցությունը իշխանության գալուց 13 տարի անց ստեղծել է ժամանակավոր քննիչ հանձնաժողով՝ 2003-2012 թվականներին «Միացյալ ազգային շարժման» գործունեությունը հետաքննելու համար։ «Վրացական երազանքի» ղեկավարները նախապես ասում են, որ հանձնաժողովի եզրակացությունը թույլ կտա հայց ներկայացնել Սահմանադրական դատարան և պահանջել արգելել «Ազգային շարժման» գործունեությունը։
Այս թեմայով՝
«Վրացական երազանքը» ընդլայնում է ժամանակավոր քննիչ հանձնաժողովի մանդատը
