«Վրացական երազանքը» հոկտեմբերին հայց կներկայացնի Սահմանադրական դատարան՝ արգելելու այն ընդդիմադիր կուսակցությունները, որոնք «համարվում են կոլեկտիվ ազգային շարժման ներքո գործող», - ասել է «Վրացական երազանքի» վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 2 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 3 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 4 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
- 5 Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին
- 6 8 ցուցարարների գործը. ձերբակալվածները դատապարտվեցին 2 և 2.5 տարվա ազատազրկման
«Հոկտեմբերին համապատասխան հայց կներկայացվի՝ կոլեկտիվ «Ազգային շարժման» ներքո գործող բոլոր կուսակցությունները հակասահմանադրական ճանաչելու համար։ Սա ժողովրդավարական գործընթաց է, և այս հայցը անպայման կներկայացվի Սահմանադրական դատարան», - լրագրողներին ասել է Կոբախիձեն։
Ավելի վաղ «Վրացական երազանքի» խորհրդարանում ստեղծված ժամանակավոր քննիչ հանձնաժողովի նախագահ Թեա Ծուլուկիանին հայտարարել էր, որ հանձնաժողովի եզրակացությունը հիմք կհանդիսանա Սահմանադրական դատարանում համապատասխան իրավական ընթացակարգեր սկսելու համար, որոնց նպատակը կլինի «Ազգային շարժման» և դրա անդամների քաղաքական գործունեության արգելումը։
Ընդդիմադիր կուսակցությունների արգելումը «Վրացական երազանքի» հիմնական խոստումներից մեկն էր 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ։
Բացի «Միացյալ ազգային շարժումից», «Վրացական երազանքը» թիրախավորում է հետևյալ կուսակցություններին. «Ստրատեգիա Աղմաշենեբելի», «Եվրոպական Վրաստան», «Ախալի», «Գիրչի – ավելի շատ ազատություն», «Դրոա», «Լելո» և «Գախարիա – հանուն Վրաստանի»։
