Վրաստանի խորհրդարանի գրասենյակը «Վրացական երազանքի» պատգամավոր Էլիսո Բոլքվաձեին հարցեր ուղղելուց հետո մեկ ամսով դադարեցրել է «Մթավարի արխի» և «Պիրվելի» հեռուստաընկերությունների լրագրողների հավատարմագրումը։ Երեկ հայտնի դարձավ, որ կասեցվել է նաև «Ֆորմուլա»-ի լրագրող Սոփիո Գոզալիշվիլիի հավատարմագրումը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 5 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
- 6 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
Խորհրդարանի գրասենյակը պարզաբանում է, որ հավատարմագրման կասեցման հիմքում ընկած է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի փետրվարի 6-ին հրապարակված հրամանի հոդվածը, ըստ որի լրագրողը պարտավոր է «դադարեցնել հարցազրույցը, եթե խորհրդարանի անդամը, ապարատի աշխատակիցը կամ խորհրդարան այցելող անձը հրաժարվում է հարցազրույցից»։
Ապրիլի 6-ին լրագրողներ Թաթիա Ծոծանավան և Ռուսուդան Դումբաձեն ուղիղ եթերի ժամանակ «Վրացական երազանքի» անդամ, խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեին հարցրել են, թե ինչպես կմեկնաբանի Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից վրացի դատավորների նկատմամբ պատժամիջոցները։ Բոլքվաձեն, ով հարցազրույցը ձայնագրելիս կանգնած է եղել վերելակի մոտ, ասել է, որ երբեք «նման ֆորմատով» հարցազրույց չի տա։ Ավելի ուշ նա «Պիրվելի»-ի լրագրողին ասել է, որ չի ճանաչում այս հեռուստաընկերության հեռուստադիտողներին։ Նույն օրը խորհրդարանի գրասենյակը կասեցրել է լրագրողների և օպերատորների հավատարմագրումը։
«Գրասենյակը հիմնվում է բաց աղբյուրներում առկա ապացույցների վրա, ներառյալ հեռարձակվող նյութերի: Դա հարցի բովանդակության հետ կապ չունի։ Հարցն այն է, որ չի կարելի հետապնդել հարցվողներին։ Եթե հարցվողը չի ցանկանում հարցազրույց տալ, ապա հարցազրույցը պետք է դադարեցվի: Ես ձեզ կոչ եմ անում երկու րոպե հատկացնել և կարդալ այս օրենքը»,- լրագրողներին ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Լրատվամիջոցների շահերի պաշտպանության կոալիցիայի կարծիքով՝ խորհրդարանի գրասենյակի ընդունած որոշումները պատժիչ բնույթ են կրում՝ սահմանափակելով այլ կարծիք հայտնելու և իշխող կուսակցության ներկայացուցիչներին քննադատական հարցեր տալու հնարավորությունը։ Կոալիցիան խորհրդարանին կոչ է անում անհապաղ վերականգնել հեռուստաընկերությունների աշխատակիցների հավատարմագրումը և դադարեցնել քննադատող լրատվամիջոցների վրա լրացուցիչ ճնշում գործադրելու նոր արատավոր պրակտիկան։
