Հուլիսի 13-ից ուժի մեջ է մտել համաձայնագիրը, որի համաձայն ՝ Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներն իրավունք ունեն անձը հաստատող փաստաթղթով Վրաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ մեկնել միջազգային երթևեկության համար թույլատրված սահմանային անցակետով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 4 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 5 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 6 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
Երկու երկրների վարչապետներ Իրակլի Ղարիբաշվիլին և Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի հունվարի 12-ին Երևան քաղաքում ստորագրեցին «Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև քաղաքացիների առանց վիզայի երկկողմանի տեղաշարժի մասին» համաձայնագիրը, որի ուժի մեջ մտնելու համար պահանջվում էր երկու կողմերի վավերացումը։ Հայաստանի Ազգային ժողովը փաստաթուղթը վավերացրել է հունիսի 26-ին։
Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ համաձայնագիրը նպատակ ունի փոխադարձ երթևեկության համար էլ ավելի բարենպաստ պայմաններ մտցնել Վրաստանի և Հայաստանի քաղաքացիների համար։
Մինչ այժմ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները միջպետական սահմանն առանց վիզայի կարող էին հատել իրենց անձնագրերով։
Վրաստան կատարած միջազգային այցելությունների քանակով Հայաստանը առաջատար հինգ երկրների շարքում երրորդն է։ Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ 2022 թվականին Հայաստանից 742 593 այցելու է մուտք գործել Վրաստան։ Դրա հետ մեկտեղ՝ Հայաստանի բնակիչների այցելությունների բացարձակ մեծամասնությունը եղել են կրկնակի այցելություններ։
