2025 թվականի մայիսի 16-ից կփոխվեն Աֆղանստանի, Բանգլադեշի, Գանայի, Եթովպիայի, Էրիթրեայի, Եմենի, Կամերունի, Կոտ դ'Իվուարի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Մարոկկոյի, Նիգերիայի, Պակիստանի, Սոմալիի, Սիրիայի, Սուդանի, Տանզանիայի և Ուգանդայի քաղաքացիների համար Վրաստան մուտք գործելու և մնալու կանոնները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ նշված երկրների քաղաքացիները իրավունք ունեին մուտք գործել Վրաստան նույնիսկ փոփոխությունների իրականացումից առաջ, եթե նրանք ունեին Պարսից ծոցի երկրի վիզա կամ բնակության թույլտվություն, չնայած վիզայի վավերականության ժամկետը սահմանված չէր։ Այս երկրների համար պահանջները դառնում են ավելի խիստ։
Պարսից ծոցի երկրներից (Արաբական Միացյալ Էմիրություններ, Բահրեյնի Թագավորություն, Սաուդյան Արաբիայի Թագավորություն, Կատարի Պետություն, Քուվեյթի Պետություն կամ Օմանի Սուլթանություն) ստացված վիզաները կամ բնակության թույլտվությունները այլևս չեն տա նրանց առանց վիզայի մուտք գործելու և մնալու իրավունք Վրաստանում, եթե բազմակի մուտքի վիզայի կամ բնակության թույլտվության վավերականությունը Վրաստան մուտք գործելու օրվա դրությամբ 1 տարուց պակաս է։
