Թբիլիսիի Կազբեգի պողոտայում ավտովթարի հետևանքով մոտոցիկլետի վարորդ է մահացել։ Ըստ տեղեկությունների՝ պարեկային ոստիկանության բրիգադը մոտոցիկլետի համար արգելափակել է ճանապարհը, և վարորդը մահացել է հենց ոստիկանական մեքենայի հետ բախման հետևանքով։ Դատախազությունը գործով հետաքննություն է սկսել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել լուսադեմին։ «Ֆորմուլա» և «Մթավարի» հեռուստաընկերությունները հայտնում են, որ մոտոցիկլետի վարորդը, ով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկային ոստիկանների կոչին և կանգ չի առել, որից հետո սկսել են հետապնդել նրան։ «Մթավարի արխիի» տեղեկություններով՝ Խուցիշվիլի փողոցից ժամանած անձնակազմն է փակել մոտոցիկլետի ճանապարհը։
Հեռուստաընկերությունների ձեռք բերած կադրերում երևում է պարեկային ոստիկանության մեքենան, որը մեջտեղից վնասված է։ Միջադեպի առնչությամբ ՆԳՆ-ն հաղորդագրություն չի տարածել։
Դատախազությունը գործը քննում է Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 6-րդ մասով, որը վերաբերում է վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելուն, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի։
Ներքին գործերի նախարարությունը վարչական կարգով ձերբակալել է մի քաղաքացու, ով հեռախոսով նկարահանել է Կազբեգիի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունները։ Նա մեղադրվում է ոստիկանների նկատմամբ բանավոր վիրավորանքի մեջ։
