Իմերեթիի ոստիկանական բաժանմունքի աշխատակիցները Սամտրեդիայում հարևան կնոջը դիտավորյալ սպանելու մեղադրանքով ձերբակալել են 36-ամյա տղամարդու։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
Սպանությունը տեղի է ունեցել օգոստոսի 20-ի առավոտյան։ Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը սառը զենքով մահացու վնասվածքներ է հասցրել 72-ամյա մի կնոջ և թաքնվել դեպքի վայրից։ ՆԳՆ-ի տեղեկություններով՝ տղամարդը նախկինում դատապարտված է եղել։
Հարևանների խոսքով՝ կինը 4 վերք է ունեցել։ Մինչ շտապօգնության ժամանելը նա մահացել է։
Գործը քննվում է Քրեական օրենսգրքի 108 հոդվածով, որը ենթադրում է դիտավորյալ սպանություն։ Հանցագործությունը պատժվում է 10-ից 15 տարի ազատազրկմամբ։
2014-2023 թվականներին Վրաստանում սպանվել է ավելի քան 200 կին․ 2014 թվականին՝ 33 կին, 2015 թվականին՝ 17 կին, 2016 թվականին՝ 28 կին, 2017 թվականին՝ 22 կին, 2018 թվականին՝ 18 կին, 2019 թվականին՝ 15 կին, 2020 թվականին՝ 22 կին, 2021 թվականին՝ 18 կին, 2022 թվականին՝ 22 կին, 2023 թվականին՝ 24 կին։
Այս տարի ֆեմիցիդի մի քանի աղմկահարույց դեպք է գրանցվել։ Մայիսի 22-ին Ռուսթավիում 27-ամյա երիտասարդը կրակել է 21-ամյա կնոջ և 48-ամյա զոքանչի վրա։ Սպանությունը կատարելուց հետո նա հանձնվել է ոստիկանությանը։ Փետրվարի 28-ին Թբիլիսիի Լիլո բնակավայրում սպանվել է 21-ամյա Քեթի Ջավախիշվիլին։ Ծայրահեղ դաժանությամբ կատարված դիտավորյալ սպանության մեղադրանքով կալանավորվել է 21-ամյա Օթար Ցինդելիանին։ Հունվարի 9-ին Թբիլիսիում սպանվել է 27-ամյա Քեթևան Էդիբերիձեն, իսկ հունվարի 1-ին՝ Բաթումիում՝ 36-ամյա Իրմա Բերիձեն։ Երկու դեպքում էլ սպանության մեղադրանքով ձերբակալվել են նրանց ամուսինները։
