Թբիլիսիում՝ Լիլոյի բնակավայրում 21-ամյա Քեթի Ջավախիշվիլիի սպանության գործով ձերբակալվել է նրա ծանոթ տղամարդը։ ՆԳ նախարարության տեղեկության համաձայն՝ ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ սպանության համար, որը կատարվել է ծայրահեղ դաժանությամբ, որը պատժվում է 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը՝ 2003 թվականին ծնված Օ.Ց.-ն, փոխադարձ վիճաբանության ժամանակ սառը զենքի միջոցով մահացու վնասվածք է հասցրել Քեթի Ջավախիշվիլիին և թաքնվել դեպքի վայրից։
Սպանված կնոջ մարմինը փետրվարի 28-ի առավոտյան տնամերձ փոսում հայտնաբերել է նրա հայրը։ Տեղացիների խոսքով՝ նրա ձեռքերը կապված են եղել մետաղալարով, իսկ մարմնի վրա բազմաթիվ վնասվածքներ է ունեցել։
Ոստիկանությունը սպանության մեջ մեղադրվողին ձերբակալել է Զուգդիդիի մունիցիպալիտետում։
2024 թվականի սկզբից սա Վրաստանում կնոջ սպանության երրորդ աղմկահարույց դեպքն է։ «Վրաստանի լուրերը» գրել է, որ 2014-2023 թվականներին Վրաստանում սպանվել է ավելի քան 200 կին։ Այստեղից, ըստ դատախազության տվյալների, 2014-2022 թվականներին սպանվել է 195 կին։ 2023 թվականի հունվար-հունիսին արձանագրվել է կանանց սպանության 13 դեպք։
