Ռուսական Bi-2 (БИ-2) ռոք խումբը, որը համերգ է անցկացրել օկուպացված Աբխազիայում, ելույթ կունենա Թբիլիսիում։ Տոմսերի վաճառքն արդեն սկսվել է։ Համերգը կկայանա Սպորտի պալատում՝ մարտի 19-ին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Կառավարությունը մայիսի 7-ը, 8-ը և 10-ը հայտարարել է ոչ աշխատանքային օրեր
- 2 Ստանո՞ւմ ես ֆինանսավորման ավելի քան 20%-ը դրսից, հայտարարագրի՛ր․ Լավրովը՝ «Երազանքի» ռուսական օրենքի մասին
- 3 Սա բռնություն է սահմանադրության նկատմամբ, Իվանիշվիլիի ելույթը սադրիչ էր. Նախագահը՝ դեսպաններին
- 4 Գերմանիան Վրաստանի կառավարությանը կոչ է արել չխոչընդոտել երկրի ուղին դեպի եվրոպական ապագա
- 5 «Բոլորը մեկ մարդու նման Ռուսթավելի»․ հանրային ծառայողների մոբիլիզացիան «Երազանքի» հակաակցիայի համար
- 6 Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել պետքարտուղարի օգնական Ջիմ Օ՛Բրայենի հետ
YouTube-ում որոնվում է տեսանյութ, որից պարզվում է, որ 2013 թվականին Bi-2-ի անդամներ Եգոր Բորտնիկը և Ալեքսանդր Ումանը Աբխազիայի բնակիչների հրավերով ներկա են գտնվել Սոխումիում անցկացված համերգին։
«2013 թվականի հուլիսի 15-ին այս մարդիկ համերգ են անցկացրել Սոխումիում՝ նախարարների խորհրդի դիմացի հրապարակում, այն նույն վայրում, որտեղ 1993 թվականի սեպտեմբերի 27-ին գնդակահարվել են վրացի զինվորականները։ Այս խմբին ոչ միայն չպետք է թույլ տալ համերգ կազմակերպել Թբիլիսիում, այլև պետք է ձերբակալել Վրաստանի օկուպացված տարածքների մասին օրենքը խախտելու համար»,- ասում է բլոգեր Գիորգի Ջախաիան։
Ըստ Bi-2-ի հայտարարության՝ խումբը սկսում է «Hallelujah» կոչվող համաշխարհային շրջագայությունը, որի շրջանակներում մարտի 10-ին ելույթ կունենա Մոլդովայի մայրաքաղաքում, մարտի 17-ին՝ Երևանում, իսկ մարտին 19-ին՝ Թբիլիսիում։
tkt.ge կայքը, որտեղ վաճառվում են համերգի տոմսերը, խումբն ու նախատեսվող համերգը ներկայացնում է հետևյալ կերպ. «Համերգներին նոր երգերի հետ մեկտեղ խումբը հանդես կգա նաև տարբեր ժամանակաշրջանների հիթերով՝ «Молитва», «Скользкие улицы», «Моя любовь», «Варвара», «Мой рок-н-ролл», «Серебро», «Полковник никто не пишет» և այլ երգեր։ Bi-2-ի Hallelujah նոր ալբոմը բաղկացած է 10 երգից, որոնցում տխրության զգացման և չհասկացված լինելու վախի հետ մեկտեղ անհնար է չզգալ երաժիշտների ցանկությունը՝ հավատարիմ մնալու իրենց իդեալներին։ Սեր: Արժանապատվություն: Ազատություն։ Ինչ է մնում աղետի եզրին գտնվող անհանգիստ աշխարհում»:
2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո ընդունված «Օկուպացված տարածքների մասին» Վրաստանի օրենքի համաձայն, օտարերկրյա քաղաքացիներին թույլատրվում է Վրաստանի օկուպացված տարածքներ՝ Աբխազիա և Ցխինվալիի շրջան մուտք գործել միայն Զուգդիդիի և Գորիի մունիցիպալիտետներից։ Սույն կանոնը խախտելու դեպքում կիրառվում է տուգանք, կամ ազատազրկում 2-ից 4 տարի ժամկետով: