Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը Batumelebi/Netgazeti-ի հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի ազատազրկումն անհիմն է համարում և պահանջում է անհապաղ ազատ արձակել նրան։ Այս մասին նախարարությունը հայտարարություն է հրապարակել X հարթակում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Հայտնի լրագրող Մզիա Ամաղլոբելիի հացադուլի 18-րդ օրն է։ Նրա չարդարացված նախնական կալանքը ԶԼՄ ներկայացուցիչների, ակտիվիստների և ցուցարարների նկատմամբ կիրառվող կոշտ միջոցների միայն մեկ օրինակն է։ Մենք խստորեն պահանջում ենք Մզիային անհապաղ ազատ արձակել»,- ասված է հայտարարության մեջ։
Հունվարի 28-ին Վրաստանում Եվրոպական միության առաքելությունը, ինչպես նաև Էստոնիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպանները հայտարարություն են տարածել՝ աջակցություն հայտնելով Մզիա Ամաղլոբելիին։
«Բաթումելեբի» և «Նեթգազեթի» առցանց լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելին մեղադրվում է Բաթումիի ոստիկանության պետ Իրակլի Դգեբուաձեի վրա հարձակվելու մեջ և նրան սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։
Իրավապաշտպանները պնդում են, որ քրեական հետապնդումն անօրինական է և իրենից ներկայացնում է ահաբեկում և քաղաքական ռեպրեսիա, քանի որ լրագրողի արարքը՝ երեսին ապտակելը, չի կարող որակվել որպես հարձակում ոստիկանի վրա։ Նրանք դատախազությանը կոչ են անում անհապաղ դիմել դատարան և միջնորդել փոխել խափանման միջոցը՝ կալանքը։
Մզիա Ամաղլոբելին արդեն 18 օր է՝ ի նշան բողոքի բանտում հացադուլ է անում։ Նա մի քանի խրոնիկ հիվանդություններ ունի, և բժիշկները մտավախություն ունեն, որ նրա կյանքին վտանգ է սպառնում։
