Վրաստանում Եվրոպական միության պատվիրակությունը արձագանքում է Batumelebi/Netgazeti-ի հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի ազատազրկմանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Եվրոպական միությունն իր համերաշխությունն է հայտնում Մզիա Ամաղլոբելիին՝ հացադուլի 17-րդ օրը և կոչ է անում անհապաղ ազատ արձակել նրան։ Ազատ մամուլը և արդար դատաքննության իրավունքը Եվրոպական միության արժեքների հիմքում են»,- ասվում է ԵՄ պատվիրակության տարածած հայտարարության մեջ։
Այսօր՝ հունվարի 28-ին, Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին և ԵՄ անդամ երկրների դեսպանները հանդիպել են Batumelebi-ի և Netgazeti-ի գլխավոր խմբագիրներ Էթեր Թուրաձեի և Նեստան Ցեցխլաձեի հետ։
Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը հանդիպումից հետո հարթակ X-ում գրել է, որ Մզիա Ամաղլոբելիի գործը «շատ վատ է»։
«Առաջադրված մեղադրանքը և նրա խափանման միջոցը չափազանցված և անհիմն են թվում։ Մենք բոլորս տեսել ենք ապտակի տեսանյութը։ Ո՞ւր է մարդկությունը»,- գրել է Գերմանիայի դեսպանը։
Վրաստանում Էստոնիայի դեսպան Մարջ Մարդիսալու-Կահարման կոչ է արել անհապաղ ազատ արձակել Մզիա Ամաղլոբելիին: Նա X-ում գրում է, որ «Վրաստանում սև օրեր են ազատ լրատվամիջոցների համար»։
«Բաթումելեբի» և «Նեթգազեթի» առցանց լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելին մեղադրվում է Բաթումիի ոստիկանության պետ Իրակլի Դգեբուաձեի վրա հարձակվելու մեջ և նրան սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։ Իրավապաշտպանները պնդում են, որ քրեական հետապնդումն անօրինական է և իրենից ներկայացնում է ահաբեկում և քաղաքական ռեպրեսիա, քանի որ լրագրողի արարքը՝ երեսին ապտակելը, չի կարող որակվել որպես հարձակում ոստիկանի վրա։ Նրանք դատախազությանը կոչ են անում անհապաղ դիմել դատարան և միջնորդել փոխել խափանման միջոցը՝ կալանքը։
Մզիա Ամաղլոբելին արդեն 17 օր է՝ ի նշան բողոքի բանտում հացադուլ է անում։ Նա մի քանի խրոնիկ հիվանդություններ ունի, և բժիշկները մտավախություն ունեն, որ նրա կյանքին վտանգ է սպառնում։
