Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անկախ իրավաբանների խմբի անդամ Կախա Ծիքարիշվիլիին նշանակել է Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամ՝ 4 տարի ժամկետով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 3 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
- 4 Հայաստանում պետական հեղաշրջման գործով ձերբակալվել է Վահագն Չախալյանը
- 5 Ակտիվիստ Նինո Դատաշվիլին ձերբակալվել է դատարանի մանդատուրիի վրա հարձակվելու մեղադրանքով
- 6 Մենք պետք է գործենք հենց այսօր, եթե չենք ուզում երկրորդ Բելառուս Կովկասում․ ԵԽԽՎ փոխնախագահ
Կախա Ծիքարիշվիլիի և հանրային պաշտպանի նախկին տեղակալ Գիորգի Բուրջանաձեի թեկնածությունները առաջարկել է նախագահի կողմից ստեղծված ընտրող հանձնաժողովը։ Ինչպես այսօր հայտնի է դարձել, Սալոմե Զուրաբիշվիլին ընտրել է Ծիքարիշվիլիին և նրա նշանակման մասին հրամանագիր է հրապարակել։
Ընտրող հանձնաժողովի հետ հարցազրույցի ժամանակ Կախա Ծիքարիշվիլին դատական համակարգում հիմնական խնդիր է համարել կլանի առկայությունը, որն, իր իսկ խոսքերով, մաֆիոզ խումբ է։
«Դատական համակարգում միջազգային գրականության մեջ այսպես են հիշատակվում նման խմբերը, որոնք ծառայում են նրա շահերին ու ամեն ինչ անում են իշխանությունը պահպանելու համար։ Դատական համակարգում այս խումբը ծառայում էր նախկին իշխանությանը, իսկ այժմ ծառայում է «Վրացական երազանքի» կառավարությանը»,- նշել է Ծիքարիշվիլին։
Նրա խոսքով՝ այն դատավորները, ովքեր ավելի անկախ են, կամ ընդհանրապես դուրս են մղվում համակարգից, կամ մնում են ամենացածր մակարդակում, իսկ նրանք, ովքեր հավատարիմ են կլանին, անցնում են վերաքննիչ և վճռաբեկ դատարաններ։
«Գործնականում ամբողջ դատական համակարգը հետընթաց է կառուցված։ Արժեքները, ինչպես պետք է լինեն, դատարանի հիերարխիան կառուցված է այս արժեքների դեմ: Սա լուրջ խնդիր է, որը չունի մեկ կամ երկու լուծում, դրա համար չկա մեկ կամ երկու դեղամիջոց, այն պահանջում է շատ համալիր մոտեցում»,- ասել է Կախա Ծիքարիշվիլին։
Արդարադատության բարձրագույն խորհուրդը դատական համակարգի համակարգող մարմին է, որը ստեղծված է որակյալ և արդյունավետ արդարադատությունը խթանելու համար։ Այն նշանակում է դատավորներ քաղաքային և վերաքննիչ դատարաններում, ինչպես նաև ընտրում և խորհրդարանի հաստատմանն է ուղարկում Գերագույն դատարանի թեկնածուներին։ Խորհուրդը բաղկացած է 15 անդամից, որոնցից վեցը դատավոր չհանդիսացող անդամներ են։ Նախագահն իրավասու է նշանակել մեկ ոչ դատավոր անդամ:
Նախագահ Զուրաբիշվիլին Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամի ընտրության մրցույթը հայտարարել էր հունիսի 21-ին։ Թափուր պաշտոնը զբաղեցնելու ցանկություն են հայտնել հինգ թեկնածու։
