Վրաստանի նախագահի աշխատակազմում Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամության դիմումների ընդունումն ավարտվել է։ Խորհրդի մեկ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվել է հինգ հայտ։ Թեկնածուների ինքնությունն այս փուլում հայտնի չէ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
«Նախագահն իրավունք ունի հայեցողությամբ ընտրել և Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ նշանակել մրցույթին մասնակցող թեկնածուներից՝ օրենքով սահմանված պահանջներին համապատասխանողներից մեկին։ Չնայած վերը նշվածին, նախագահի որոշմամբ ստեղծվել է անկախ ընտրող հանձնաժողով։ հունիսի 21-ին ստեղծվել է հանձնաժողովը, որը թեկնածուների ներկայացրած տեղեկատվության հիման վրա և նրանց հետ անհատական հարցազրույցների արդյունքում կգնահատի թեկնածուների որակավորումը, հեղինակությունը, անկախությունն ու բարեխղճությունը և Վրաստանի նախագահին առաջարկություններ կներկայացնի թեկնածուների վերաբերյալ»,- հայտնել են նախագահի աշխատակազմից։
Թեկնածուների հետ հարցազրույց կանցկացնի հանձնաժողովը, որի կազմում են՝
- Գուրո Իմնաձե - «Սոցիալական արդարության կենտրոն»,
- Քեթևան Էրեմաձե – Իլիայի համալսարանի պրոֆեսոր, Սահմանադրական դատարանի նախկին դատավոր,
- Բեսիկ Լոլաձե - Վրաստանի ազգային համալսարանի պրոֆեսոր,
- Նոնա Քուրդովանիձե - Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ,
- Թամար Լալիաշվիլի - «Նյու Վիժն համալսարան» պրոֆեսոր,
- Գիորգի Դավիթուրի - «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ»,
- Զուրաբ Վարդիաշվիլի - «Պուբլիկա» լրատվականի տնօրեն։
Նախագահը Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամին կնշանակի ոչ ուշ, քան 2024 թվականի հուլիսի 15-ը։
Արդարադատության բարձրագույն խորհուրդը դատական համակարգի համակարգող մարմին է, որը ստեղծված է որակյալ և արդյունավետ արդարադատությունը խթանելու համար։ Այն նշանակում է դատավորներ քաղաքային և վերաքննիչ դատարաններում, ինչպես նաև ընտրում և խորհրդարանի հաստատմանը ուղարկում է Գերագույն դատարանի թեկնածուներին։ Խորհուրդը բաղկացած է 15 անդամից, որոնցից վեցը դատավոր չհանդիսացող անդամներ են։ Նախագահն իրավասու է նշանակել մեկ ոչ դատավոր անդամ:
2020 թվականի հուլիսին Սալոմե Զուրաբիշվիլին Թամար Գվամիչավային նշանակել է Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամ։ Գվամիչավայի քառամյա մանդատը մի քանի օրից կլրանա։
