«Բաթումելեբի» և «Նեթգազեթի» առցանց լրատվամիջոցների հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելին, ով գրեթե չորս ամիս անօրինական կերպով կալանավորված է Իվանիշվիլիի կառավարության կողմից, մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ բանտից հանդես է եկել կոչով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Դիմում եմ ձեզ, գործընկերնե՛ր, այն գործընկերներին, ովքեր ներկայացնում են վրացական քննադատական լրատվամիջոցները և հանրային շահերը։
Ձեր համերաշխությունը ոգեշնչող է, և ցավալի է, որ ես հիմա ձեր կողքին չեմ, երբ դուք ստիպված եք աշխատել լիովին անապահով միջավայրում, և ձեր ամենօրյա զոհողությունից է կախված, որ անարդարության և դիմադրության ձայնը լսելի դառնա, ձայն, որը օլիգարխների ռեժիմը ճնշում է բռնությամբ, շանտաժով, սպառնալիքներով և հազարավոր հորինված պատիժների միջոցով։
Այստեղ, բանտարկությանս ընթացքում, հատկապես ամրապնդվեց իմ հավատը մասնագիտության հանդեպ։ Լրագրությունը շատ ավելին է, քան պարզապես տեղեկություն գտնելը, մշակելը և տարածելը։
Բոտերի, տրոլների, քարոզչության և օլիգարխիայի աշխարհում մենք պետք է կարողանանք գոյատևել և աշխատել իդեալների, ավելի լավ, եվրոպական ապագայի համար։
Ես հավատում եմ, որ քանի դեռ կան մարդիկ, ովքեր կասեն ձեզ, որ դուք միայնակ չեք, մենք կկարողանանք պահպանել և զարգացնել մեր մասնագիտությունը և մեր երկիրը։
Ահա թե ինչու, ես կոչ եմ անում իմ քաղաքացիներին համագործակցել լրատվամիջոցների և լրագրողների հետ՝ բացահայտելու բոլոր այն անհատներին, շրջանակներին և խմբերին, ովքեր կոռուպցիան, անարդարությունն ու բռնությունը դարձրել են նորմա։ Նրանք, ովքեր թալանում են մեզ, աղքատացնում և դավաճանում են մեզ։
Ես կոչ եմ անում վրացական բիզնեսին պատասխանատվություն կրել ազատ, քննադատական լրատվամիջոցները փրկելու համար։
Ես դիմում եմ ժամանակակից, քաղաքակիրթ աշխարհին. մի թողեք մեզ մենակ՝ դեմ առ դեմ Ռուսաստանի և նրա շահերը հետապնդող ավտորիտար ռեժիմի հետ։
Մի՛ կորցրեք Վրաստանի ազատության ձայնը», - ձայնային ուղերձում ասել է Մզիա Ամաղլոբելին։
Մայիսի 3-ը մամուլի ազատության համաշխարհային օրն է։ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային լրատվամիջոցների իրավունքների պաշտպանության կազմակերպության կողմից հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ Վրաստանում մամուլի ազատության ինդեքսը վատթարացել է՝ 103-րդ հորիզոնականից նահանջելով 114-րդ։ Վերջին 2 տարիների ընթացքում Վրաստանը նահանջել է 37 հորիզոնականով։
Մեդիայի, տեղեկատվության և սոցիալական հետազոտությունների կենտրոնի տվյալներով՝ 2024 թվականի մայիսից մինչև 2025 թվականի մայիսը Վրաստանում գրանցվել է լրագրողների դեմ 342 միջադեպ։
