ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) փաստացի սառեցված է։ Բացի այդ, ըստ Փաշինյանի՝ Հայաստանում ռուսական ռազմակայանի փակման հարց «օրակարգում չկա»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 2 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 3 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 4 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
- 5 Գերագույն դատարանի ցմահ դատավոր Շալվա Թադումաձեն նշանակվել է ներքին գործերի փոխնախարար
- 6 Եթե Իվանիշվիլին իրականացնի դեկտեմբերի 29-ի ծրագիրը, նա պետք է սպասի անհավանական պատասխանի․ Ուիլսոն
«Կարծում եմ, որ կազմակերպությունը չի կատարել Հայաստանի հետ կապված իր անվտանգության պարտավորությունները, մասնավորապես՝ 2021 և 2022 թվականներին։ Սա չէր կարող աննկատ մնալ։ Այսօր մենք գործնականում սառեցրել ենք մեր մասնակցությունն այս կազմակերպությանը։ Տեսնենք վաղն ինչ կլինի»,- պատասխանել է Փաշինայնը ֆրանսիացի լրագրողի հարցին, որը վերաբերում էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Հայաստանի հնարավոր դուրս գալուն։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը և ասել, որ Հայաստանը պաշտոնական միջոցներ չի ձեռնարկել կազմակերպությանն անդամակցությունը դադարեցնելու համար։ «Մենք պատրաստվում ենք կապ հաստատել մեր գործընկերների հետ և պարզել այս հայտարարությունների նշանակությունը։ Շատ կարևոր է հասկանալ մանրամասները, և մենք հույս ունենք, որ մեր հայ ընկերները մեզ ամեն ինչ կբացատրեն»,- ասել է Պեսկովը ռուսական լրատվամիջոցներին։
Նիկոլ Փաշինյանը բազմիցս քննադատել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունների ժամանակ օգնություն չցուցաբերելու համար։
2022 թվականի նոյեմբերին Փաշինյանը չստորագրեց կազմակերպության Անվտանգության խորհրդի հռչակագիրը, քանի որ այն չէր պարունակում «Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիայի քաղաքական գնահատական»։ 2023 թվականի հունվարին վարչապետը հրաժարվեց կազմակերպության անդամ երկրների համատեղ՝ «Անքակտելի եղբայրություն-2023» զորավարժությունները անցկացնել Հայաստանի տարածքում։ Հայաստանը չմասնակցեց հուլիսին Բելառուսում անցկացված զորավարժություններին։ Նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը չներկայացավ կազմակերպության Մինսկի գագաթնաժողովին։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ստեղծվել է 2002 թվականին և դրա անդամներն են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։