Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ պատրաստվում է նոր ակտ ներկայացնել Վրաստանի վերաբերյալ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
«Հաջորդ շաբաթ ես կներկայացնեմ «Վրացական մղձավանջի չճանաչման ակտը», որը արգելելու է ԱՄՆ-ին ճանաչել Վրաստանի բռնապետական ռեժիմը և Սալոմե Զուրաբիշվիլիին կճանաչի որպես միակ լեգիտիմ առաջնորդ՝ մինչև ազատ և արդար ընտրությունների անցկացումը»,- գրել է Ջո Ուիլսոնը X հարթակում։
Մինչ այդ կոնգրեսականը Սալոմե Զուրաբիշվիլիին հրավիրել էր Դոնալդ Թրամփի երդմնակալությանը։
Ջո Ուիլսոնը, ով համարվում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահության թեկնածուներից մեկը, ակտիվորեն կոչ է արել Պետդեպարտամենտին պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Բացի այդ, նա արդեն նախաձեռնել է «Մեգոբարի ակտը» [MEGOBARI Act], որը Պետդեպարտամենտին լրացուցիչ գործիքներ կտա վիզային սահմանափակումներ և ֆինանսական պատժամիջոցներ սահմանել նրանց նկատմամբ, ովքեր խարխլում են Վրաստանի ժողովրդավարությունը և ճնշում գործադրում Վրաստանի քաղաքացիների նկատմամբ:
