Գուրիայի շրջանում՝ Օզուրգեթիի մունիցիպալիտետի Նատանեբի համայնքի Ջափարեուլի գյուղում մոտ 65 տարեկան կին է մահացել։ Այս գյուղում նույնպես առատ ձյուն է տեղում, իսկ բնակչությունն այս պահին հոսանքազրկված է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Նատենեբի համայնքում քաղաքապետի ներկայացուցիչ Վալերիան Վաչեիշվիլին հաստատել է կնոջ մահվան մասին տեղեկությունը։ Նա ասել է, որ տարեց մոր հետ տանը գտնվող Ն.Կ.-ն, ամենայն հավանականությամբ, մահացել է կաթվածից։
Քաղաքապետի ներկայացուցիչը հայտնել է, որ կնոջ մահը կապված չէ առատ ձյան հետ։
«Ոչ շտապօգնության կանչ է եղել, ոչ էլ որևէ բան։ Մեքենան ամեն գյուղ կարող է հասնել, փոքր սեդանով չես կարող անցնել, ջիպերով էլ ամեն տեղ գնում են։ Այստեղ շատ ձյուն է, և մենք աշխատում ենք»,- ասում է Վալերիան Վաչեիշվիլին։
Նրա խոսքով՝ Նատանեբի համայնքի որոշ գյուղեր ունեն էլեկտրականություն, աշխատանքներ են տարվում Ջափարեուլիի էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։
Օզուրգեթիի, Լանչխութիի և Չոխատաուրիի մունիցիպալիտետներում, որտեղ ձյան ծածկը հասնում է երկու մետրի, բնակիչները օգնություն են խնդրում։
Նատանեբի համայնքի Զեմո Նատանեբի գյուղի բնակիչներն ասում են, որ դժվարանցանելի ճանապարհների պատճառով չեն կարողանում դուրս գալ իրենց տներից։ Մի ընտանիք, որն ունի երկու փոքր երեխա, մանկական սննդի կարիք ունի։
Գուրիայում ձյունը տասնյակ տների ավերածությունների պատճառ է դարձել։ Օզուրգեթիի Կոնչկաթի գյուղում մոտ 60 տարեկան տղամարդ է մահացել՝ օգնելով իր հարևանին մաքրել տանիքի ձյունը։
Բացի Գուրիայից, առատ ձյան տեղումները խնդիրներ են ստեղծել նաև Աջարիայում և Իմերեթիում։
«Վրացական երազանքի» կառավարությունն այսօր հայտարարել է, որ Պաշտպանության ուժերը ներգրավվելու են տուժած բնակչությանը օգնություն ցուցաբերելու գործընթացում։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Արևմտյան Վրաստանում մինչև փետրվարի 27-ը կպահպանվեն ծանր օդերևութաբանական պայմանները, տեղումները կշարունակվեն հիմնականում ձյան տեսքով։
