Գուրիայի Օզուրգեթիի մունիցիպալիտետի Կոնչկաթի գյուղում մոտ 60 տարեկան տղամարդ է մահացել։ Ըստ առկա տեղեկությունների՝ նա օգնել է իր հարևանին տան տանիքից ձյունը մաքրել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Գուրիայի շրջանի նահանգապետ Գիորգի Ուրուշաձեի խոսքով՝ տեղի է ունեցել դժբախտ պատահար, և «համապատասխան ծառայություններն ուսումնասիրում են մանրամասները»։
«Աղետի առաջին իսկ օրվանից Գուրիայի շրջանում ստեղծվել է արտակարգ իրավիճակների շտաբ։ Բոլոր համապատասխան ծառայություններն աշխատում են 24/7 ռեժիմով՝ մեր քաղաքացիների և տարածաշրջանի բոլոր խնդիրները հնարավորինս արագ և արդյունավետ լուծելու համար»,- ասել է Գուրիայի նահանգապետը։
Օզուրգեթիի, Լանչխութիի, Չոխատաուրիի մունիցիպալիտետներում մի քանի օր է՝ առատ ձյուն է տեղում։ Ձյան ծածկը գերազանցում է մեկ մետրը, տեղ-տեղ հասնում է երկու մետրի։ Բնակչության մի մասը չորս-հինգ օր է՝ մնացել է առանց լույսի, բնական գազի և խմելու ջրի։
Շատ քաղաքացիներ սոցիալական ցանցերում գրում են, որ չեն կարողանում կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, այդ թվում՝ գյուղերում մենակ մնացած տարեցների հետ։
Ըստ Լանչխութիի քաղաքապետ Ալեքսանդր Սարիշվիլիի, մունիցիպալիտետը գտնվում է «ծայրահեղ ծանր» իրավիճակում, մի քանի գյուղերում ձյունը քանդել է տները։
«Ոչ մի տեխնիկա չի կարող աշխատել, բացառությամբ երկաթյա անվադողերով տեխնիկայի, և կան տեղեր, որտեղ նույնիսկ դրանք չեն կարող միջամտել։
Բնակչությունը օգնություն է խնդրում, մենք ամեն ինչ անում ենք, բայց կան տեղեր, որտեղ ոչ կապ ենք կարողանում հաստատել, ոչ գնալ։ Տարբեր վայրերում՝ Ացանայում, Ակեթիում, Մամեթիում, Ճոճխաթիում, Նիգվզիանիում, Սուփսայում, Ղրմաղելեում բոլոր վարչական միավորներում կան տներ, որոնք քանդվել են, մի մասը դատարկ է եղել, մի մասը՝ բնակեցված»,- ասել է Լանչխութիի քաղաքապետը։
Առաջիկա օրերին և՛ արևմտյան, և՛ արևելյան Վրաստանում կրկին ձյուն է սպասվում։
