Այսօր՝ փետրվարի 1-ին, ավելի քան 1100 չվերթ կչեղարկվի Գերմանիայի խոշորագույն օդանավակայանների աշխատակիցների նախազգուշական գործադուլի պատճառով, ինչի արդյունքում տուժելու է մոտավորապես 200 հազար ուղևոր։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն՝ հիմնվելով Գերմանիայի օդանավակայանների ասոցիացիայի՝ ADV-ի վրա։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Ֆրանկֆուրտի, Համբուրգի, Բեռլինի, Դյուսելդորֆի, Քյոլնի, Շտուտգարտի, Բրեմենի, Հանովերի, Լայպցիգի, Դրեզդենի և Էրֆուրտի օդանավակայաններում 25 000 աշխատակից գործադուլ է հայտարարել։ Գործադուլին չեն միանում Մյունխենի և Նյուրնբերգի օդանավակայանների աշխատակիցները, թեև այնտեղ նույնպես չի բացառվում չվերթների հետաձգումը կամ չեղարկումը։
Ver.di արհմիությունը օդանավակայանի անվտանգության համար պատասխանատու անձնակազմի գործադուլի կազմակերպիչն է՝ ուղևորների, աշխատակիցների և ուղեբեռի վերահսկման համար։ Արհմիությունը պահանջում է գործադուլավորների ժամավճարը բարձրացնել 2․80 եվրոյով, հավելավճարների ավելացում և լրացուցիչ աշխատավարձ արտաժամյա աշխատանքի համար, ինչպես նաև գիշերային, ազատ օրերին և տոնական օրերին աշխատանքի համար։
Միության և Ավիացիոն անվտանգության ընկերությունների դաշնային ասոցիացիայի (BDLS) միջև բանակցությունները կշարունակվեն մինչև փետրվարի 6-ը։ Ըստ BDLS-ի՝ գործադուլավորների պահանջների կատարումը միայն այս տարի ծախսերը կավելացնի 250 մլն եվրոյով։
