Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը կոչ է անում Վրաստանի իշխանություններին կատարել Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները՝ կապված այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին ռուսական օրենքի հետ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Իլիայի պետական համալսարանին ավտորիզացիա է տրվել մեկ տարի հետո մոնիտորինգի պայմանով
- 2 Խազարաձեն ներողություն է խնդրում հայերից իշխող կուսակցության «այլատյաց պոռթկումների» համար
- 3 Իվանիշվիլին պատերազմ հայտարարեց մեր բարեկամներին, որպեսզի կանգնի Մոսկվայի կողքին․ Զուրաբիշվիլի
- 4 Նման ամոթալի բան չեմ տեսել, պատրաստվել է ԿԳԲ-ի դարբնոցում․ նախագահը՝ «Երազանքի» պաստառների մասին
- 5 Պուտինի որոշմամբ Վրաստանի քաղաքացիների համար ընդլայնվել է առանց վիզայի ռեժիմը
- 6 Նախագահը կուսակցությունների հետ խորհրդակցություններ է սկսում տեխնիկական կառավարության կազմի շուրջ
«Ես կոչ եմ անում վրացի պաշտոնյաներին կատարել Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու վերաբերյալ։ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է օգնել»,- գրել է Պեյչինովիչ-Բուրիչը X-ում։
Մինչ այժմ «Վրացական երազանքը» հաշվի չէր առել ԵԽ գլխավոր քարտուղարի մտահոգությունն ու ռուսական օրենքը վերջնական ընթերցմամբ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը դիտարկելուց հետո նոր միայն ընդունելու մասին կոչը։
Վենետիկի հանձնաժողովը հրատապ եզրակացություն է պատրաստել ռուսական օրենքի վերաբերյալ և այն հրապարակել մայիսի 21-ին։ 24 էջանոց փաստաթուղթը եզրափակվում է Վրաստանի իշխանություններին ուղղված կատեգորիկ խորհուրդով՝ չեղյալ համարել օրենքը ներկայիս տեսքով, քանի որ դրա հիմնարար թերությունները կհանգեցնեն զգալի բացասական հետևանքների՝ միավորվելու իրավունքի և ազատ արտահայտվելու, անձնական կյանքի գաղտնիության, հասարակական գործունեությանը մասնակցության իրավունքի և խտրականության արգելման առումով:
«Վրացական երազանքը» չի պատրաստվում հաշվի առնել Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունը։ Իշխող կուսակցության կարծիքով, որը ճեպազրույցում ընթերցեց պատգամավոր Սալոմե Քուրասբեդիանին, եզրակացությունը կողմնակալ է։
«Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը լի է քաղաքական մեսիջներով, զուրկ է իրավական և մասնագիտական հիմնավորումից և պարունակում է մի շարք փաստացի ոչ ճիշտ տեղեկություն»,- ասել է Քուրասբեդիանին։
Ավելին, «Վրացական երազանքը» կարծում է, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը «գրել են տվել» է, և այդ «հարթակն օգտագործվել է ոչ թե մասնագիտական հիմնավորումների, այլ կողմնակալ քաղաքական գնահատականներ տալու համար»։
Վրաստանի խորհրդարանն այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել է մայիսի 14-ի լիագումար նիստում։ Օրինագծին կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 30։ «Վրացական երազանքը» ծրագրում է հաջորդ շաբաթ հաղթահարել նախագահի վետոն։
Այս պահին, փաստացի, չկա Վրաստանի գործընկեր երկիր և միջազգային կազմակերպություն, որը կոչ չի արել «Վրացական երազանքին» հրաժարվել ռուսական օրենքից։