Վրաստանի ձյուդոյի հավաքականի անդամ, 25-ամյա Էթեր Լիպարտելիանին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող աշխարհի առաջնության հաղթողն է։ Էթեր Լիպարտելիանին առաջին վրացի կին ձյուդոիստն է, ով նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Չեմպիոնության ճանապարհին Էթերը հաղթել է կորեացի Ջուհի Կիմին, չեզոք մարզիկի կարգավիճակում մրցող ռուս Դարիա Կուրբոնմամեդովային, ֆինլանդացի Պիհլա Սալոնենին, թուրքմեն Մաիսա Պարդաևային և վերջում՝ կանանց 57 կգ քաշային կարգի եզրափակիչում, ճապոնացի Մոմո Տամաոկիին։
Էթեր Լիպարտելիանին Լենտեխիից է, Քվեմո Սվանեթիից։ Նա աշխարհի կրկնակի երիտասարդական չեմպիոն է (2019, Մարակեշ, Մարոկկո, Վանտաա, Ֆինլանդիա, 57 կգ), Եվրոպայի երիտասարդական չեմպիոն (2016, Վանտաա, Ֆինլանդիա, 57 կգ) և Եվրոպայի երիտասարդական գավաթակիր (2016, Անթալիա, Թուրքիա, 57 կգ)։

