Սև հագուստով անհայտ տղամարդը հարձակվել է Բոլնիսիի շրջանի Կազրեթի ավանի հանրակրթական դպրոցներից մեկի տեղեկատվական մենեջեր Փիքրիա Էպիտաշվիլիի վրա և ածելիով վնասել նրա դեմքը։ Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ին։ Փիքրիա Էպիտաշվիլին հարձակումը կապում է իր քաղաքացիական դիրքորոշման հետ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Գնում էի աշխատանքի, մեկը ձեռքը թիկունքից դրեց ուսիս։ Ես հանեցի ականջակալներս և շրջվեցի, այդ ժամանակ սև զգեստով, գլխարկով մի տղամարդ ձեռքի ածելին դրեց դեմքիս և ասաց՝ «չքվիր քո սիրելի Եվրոպա քո նման գործակալների և այլասերվածների մոտ»։ Այդ ժամանակ ես քաշեցի ածելին, դրա համար էլ ձեռքիս կտրվածք կա։ Քաշքշեցինք իրար ու ես ընկա, այդ մարդը փախավ։ Մոտակայքում մարդ չկար»,- «Պիրվելի» հեռուստաընկերությանը պատմել է Փիքրիա Էպիտաշվիլին։
Ինչպես նա է ասում, շտապօգնություն ու ոստիկանություն կանչել է ինքը։ Տուժած կնոջը նախ տեղափոխել են հիվանդանոց, իսկ հետո նա եղել է ոստիկանական բաժանմունքում։
Փիքրիա Էպիտաշվիլին մասնակցում է ընթացիկ բողոքի ցուցերին, որոնք հաջորդել են նոյեմբերի 28-ին եվրաինտեգրման գործընթացի կասեցման մասին «Վրացական երազանքի» որոշմանը։
