ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը հայտարարել է, որ «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին վերջինը չի լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների ենթարկվածներից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 4 Բաթումիում խմբով հարձակվել են Գիորգի Գախարիայի վրա
- 5 ԱՄՆ-ն և Հայաստանը կստորագրեն ռազմավարական գործընկերության փաստաթուղթ
- 6 Վրաստանն Ամերիկայի համար կարող է մեծ հաջողություն լինել, կամ մեծ խնդիր՝ Կովկասում. Զուրաբիշվիլի
«Եթե դուք կոռումպացված «վրացական մղձավանջի» գնացքում եք, որը գնում է դեպի Չինաստան, Իրան և Ռուսաստան, ապա հիմա իջնելու ժամանակն է։ Իվանիշվիլին առաջինն էր, բայց վերջինը չի լինի։ Դեռ ժամանակ կա ձեզ փրկելու համար, բայց երբ հայտնվեք ցուցակում, դուք ընդմիշտ կմնաք դրանում: Ոչ գումար, ոչ ճանապարհորդություն»,- գրել է կոնգրեսականը հարթակ X-ում։
Ջո Ուիլսոնն ասել է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի իր տարածքից հանցագործների բոլոր հարազատներին։
«Ամերիկան պատժամիջոցներ կկիրառի և մեր ափերից կվտարի հանցագործների բոլոր հարազատներին (Իվանիշվիլի և ընկերություն), ովքեր հարձակվում են ազատության վրա։ Կոռումպացված երեխաներն ու զարմիկները չեն կարող վայելել կյանքը մեր մեծ երկրում, մինչդեռ նրանց հանցագործ հայրերն ու հորեղբայրները ստում են, սպանում և գողանում։ Մենք պետք է առաջին տեղում դնենք Ամերիկան»,- գրել է Ուիլսոնը։
Դեկտեմբերի 27-ին ԱՄՆ-ը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ՝ «Վրաստանի ժողովրդավարական և եվրաատլանտյան ապագան հօգուտ Ռուսաստանի Դաշնությանը խաթարելու համար»։ Գանձապետարանի օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) Իվանիշվիլիին ավելացրել է հատուկ պատժամիջոցների ենթարկված քաղաքացիների և արգելափակված անձանց ցուցակում (SDN ցուցակ):
Ինքը՝ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, չի արձագանքել ամերիկյան պատժամիջոցներին, մինչդեռ ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ «սա պարգև է մեր երկրի ազգային շահերը պաշտպանելու համար»։
