Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ՝ «Վրաստանի ժողովրդավարական և եվրաատլանտյան ապագան հօգուտ Ռուսաստանի Դաշնությանը խաթարելու համար»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 4 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 5 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
- 6 8 ցուցարարների գործը. ձերբակալվածները դատապարտվեցին 2 և 2.5 տարվա ազատազրկման
Իվանիշվիլիի և «Վրացական երազանքի» գործողությունները սպառել են ժողովրդավարական ինստիտուտները, նպաստել մարդու իրավունքների ոտնահարմանը և սահմանափակել հիմնարար ազատություններից օգտվելը Վրաստանում։
Բացի այդ, դրանք խոչընդոտել են Վրաստանի եվրատլանտյան ապագան՝ ապագա, որը վրաց ժողովուրդն անչափ ցանկանում է, և որը նախատեսված է Վրաստանի Սահմանադրությամբ։
Արդյունքում Վրաստանը անպաշտպան դարձավ Ռուսաստանի համար, որը շարունակում է օկուպացված պահել Վրաստանի տարածքի ավելի քան 20%-ը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Բլինքենի խոսքով՝ Միացյալ Նահանգները դատապարտում է «Վրացական երազանքի» գործողությունները Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ, ներառյալ քաղաքացիների, ցուցարարների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, իրավապաշտպանների և ընդդիմադիրների նկատմամբ շարունակվող բռնի ճնշումները։
Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշումը հրապարակվել է ԱՄՆ գանձապետարանի արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) կայքում։ Գանձապետարանի հրամանագրի համաձայն՝ սահմանափակումներ կգործեն բոլոր այն գործարքների վրա, որոնց կմասնակցեն Իվանիշվիլիին պատկանող ընկերությունները։
