Վրաստանի Ազգային բանկի հայտարարությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանած նոր ֆինանսական պատժամիջոցները կտարածվեն Վրաստանի չորս քաղաքացիների վրա, եթե տեղական դատարանը կայացնի մեղադրական դատավճիռ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Ազգային բանկը վկայակոչում է Նաթիա Թուրնավայի 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հրամանը, որով հաստատվում են բանկերի կողմից պատժամիջոցների ռեժիմների կիրառման կանոնները։
«Նշված կարգի համաձայն՝ պատժամիջոցների ռեժիմը գործում է Վրաստանի քաղաքացու նկատմամբ այն դեպքում, երբ կիրառված պատժամիջոցների հիմքի վերաբերյալ վրացական դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ է կայացվել։ Ըստ այդմ, վերոնշյալ կարգում նշված է կատարման ենթակա պատժամիջոցների հետ կապված ընդհանուր սկզբունքը։
Վրաստանի Ազգային բանկը համակարգված վերահսկողություն է իրականացնում ֆինանսական հատվածի առանձին մասնակիցների կողմից միջազգային պատժամիջոցների, ինչպես նաև իր իսկ կանոնակարգերի և ազգային օրենսդրության կատարման նկատմամբ:
Այստեղ ընդգծում ենք, որ վրացական ֆինանսական հատվածը գործում է պատժամիջոցների ռեժիմով սահմանված պահանջներին լիովին համապատասխան։ Վրաստանը երբեք չի եղել և չի լինի պատժամիջոցներից խուսափելու վայր», - ասվում է Ազգային բանկի հայտարարության մեջ։
Սեպտեմբերի 16-ին ԱՄՆ գանձապետարանը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ՆԳՆ հատուկ հանձնարարությունների դեպարտամենտի տնօրեն Զվիադ Խարազիշվիլիի, նույն ինքը՝ «Խարեբայի» և նրա տեղակալներից մեկի՝ Միլեր Լագազաուրիի նկատմամբ։ Պատժամիջոցների հիմքում ընկած է նրանց մասնակցությունը մարդու իրավունքների լուրջ խախտումներին ռուսական օրենքի դեմ խաղաղ ցույցերի բռնի ճնշման ժամանակ։ Ֆինանսական պատժամիջոցների են ենթարկվել նաև խաղաղ ցույցերի վրա հարձակումների կազմակերպիչները՝ «Ալտ-Ինֆո»-ի առաջնորդներ Կոնստանտին Մորգոշիան և Զուրաբ Մախարաձեն։
Ֆինանսական պատժամիջոցները սառեցնում են պատժամիջոցների ենթարկված անձանց ողջ ունեցվածքը և գույքային շահերը, որոնք նրանք ունեն Միացյալ Նահանգներում կամ պատկանում կամ վերահսկվում են ԱՄՆ քաղաքացիների կողմից: Բացի այդ, ֆինանսական հաստատությունները և այլ անձինք, որոնք գործարքներ են կնքում կամ գործունեություն են ծավալում պատժամիջոցների ենթարկված անձանց հետ, իրենք նույնպես կարող են ենթարկվել ԱՄՆ պատժամիջոցների:
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ազգային բանկը փոխել է պատժամիջոցների կիրարկման կանոնները՝ բանկի նախագահի պաշտոնակատար Նաթիա Թուրնավայի հրամանի հիման վրա։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ սեպտեմբերի 14-ին ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեի նկատմամբ։ Պետդեպարտամենտի տվյալներով՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը աշխատել է վրացի-ռուս օլիգարխ Փարցխալաձեի հետ՝ վրաց հասարակության և քաղաքականության վրա հօգուտ Ռուսաստանի ազդելու համար։
