Ամերիկայի Միացյալ Նահանգները, մասնավորապես՝ գանձապետարանը պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի ՆԳՆ հատուկ հանձնարարությունների դեպարտամենտի տնօրեն Զվիադ Խարազիշվիլիի, նույն ինքը՝ «Խարեբայի» և նրա տեղակալներից Միլեր Լագազաուրիի նկատմամբ։ Պատժամիջոցների հիմքում ընկած է նրանց մասնակցությունը մարդու իրավունքների լուրջ խախտումներին ռուսական օրենքի դեմ խաղաղ ցույցերի բռնի ճնշման ժամանակ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Այսօրվա գործողությունը ընդգծում է մեր մտահոգությունը Վրաստանում հակաժողովրդավարական գործողությունների հետևանքների և հիմնական դեմքերի՝ իրենց նպատակներին հասնելու համար բռնություն և ահաբեկում կիրառելու ջանքերի վերաբերյալ: ԱՄՆ-ը պատասխանատվության է ենթարկում նրանց, ովքեր փորձում են ոտնահարել վրաց ժողովրդի իրավունքները»,- ասել է Ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով գանձապետարանի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Բրեդլի Տ. Սմիթը։
Ըստ գանձապետարանի հրապարակած հայտարարության՝ մայիսի 28-ին ռուսական օրենքի ընդունումից առաջ շարունակվող բողոքի ակցիաների ժամանակ ՆԳՆ հատուկ նշանակության ուժերը բռնություն են կիրառել Վրաստանի քաղաքացիների, քաղաքական ընդդիմության առաջնորդների, երիտասարդ ակտիվիստների և լրագրողների նկատմամբ, ովքեր խաղաղ կերպով արտահայտում էին իրենց կարծիքը։
«Այս բռնությունը վերահսկել են Զվիադ Խարազիշվիլին և նրա տեղակալ Միլեր Լագազաուրին։ Հատուկ նշանակության ջոկատի կողմից կիրառված բռնությունները ներառում էին օտարերկրյա ազդեցության նոր օրենքի դեմ ոչ բռնի բողոքի ցույցերի մի շարք մասնակիցների դաժան ծեծի ենթարկում, ներառյալ Վրաստանի քաղաքացիները և ընդդիմադիր քաղաքական գործիչները: Խարազիշվիլին հայտնի է քաղաքական հակառակորդների նկատմամբ իր պատժիչ գործողություններով և անձամբ մասնակցել է ցույցի մասնակիցների ֆիզիկական և բանավոր բռնություններին»։
Պատժամիջոցները ներառում են պատժամիջոցների ենթարկված անձանց ԱՄՆ-ի ակտիվների արգելանք: Բացի այդ, ֆինանսական հաստատությունները և այլ անձինք, որոնք գործարքներ են կնքում կամ գործունեություն են ծավալում պատժամիջոցների ենթարկված անձանց հետ, նրանք նույնպես կարող են ենթարկվել պատժամիջոցների:
Թբիլիսիում ռուսական օրենքի դեմ բողոքի ցույցերը ճնշելու ընթացքում հատուկ ջոկատայիններն ու ոստիկանությունը բազմիցս անհամաչափ ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները դաժան ծեծի են ենթարկել ցուցարար պատգամավորներին՝ «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Էլիսաշվիլիին և «Միացյալ ազգային շարժման» նախագահ Լևան Խաբեիշվիլիին։ Դաժան հարձակման է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Քացարավան։ Ինչպես ասել է Խաբեիշվիլին, հենց Զվիադ Խարազիշվիլին է իրականացրել իր նկատմամբ նպատակաուղղված պատժիչ միջոցը։ Այս բռնությունների առնչությամբ ոչ ոք ձերբակալված չէ, իսկ Խարազիշվիլիի լիազորությունները չեն կասեցվել։
«Ախալի» կուսակցության առաջնորդ Նիկա Գվարամիան մայիսի 1-ին ասել է, որ «Սարանգի» մասնավոր անվտանգության ծառայության աշխատակիցները ապօրինաբար մասնակցել են հանրահավաքների ճնշմանը։ Նշված ընկերությունում Զվիադ Խարազիշվիլին ունի 50 տոկոս բաժնեմաս և որպես եկամուտ տարեկան ստանում է ավելի քան 30 հազար լարի։ Զվիադ Չոխոնելիձեին է պատկանում «Սարանգիի» բաժնետոմսերի մնացած 50%-ը։ Նա Բիձինա Իվանիշվիլիի վարչապետության օրոք եղել է անձնական թիկնազորի անդամ։
Մայիսի 28-ին «Խարեբան» ասել էր, որ ցույցերի ժամանակ ծեծում է «սրիկաներին», որոնց ցուցակը ունի:
