Ռուսամետ ու բռնի գործողություններով հայտնի «Ալտ-Ինֆոն» մեկ այլ ռուսամետ կուսակցության՝ «Հայրենասերների դաշինքի» օգնությամբ է պատրաստվում մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին հայտնել է «Ալտ-Ինֆոյի» ղեկավարներից Զուրաբ Մախարաձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Մախարաձեի խոսքով՝ իրենք երկար բանակցություններ են ունեցել «Հայրենասերների դաշինքի» հետ, և նրանց տեսլականները համընկնում են։
«Ընտրություններին մասնակցելու միակ հնարավորությունը մի կուսակցություն է, որը չեն կարող չեղարկել։ Պահպանողական թևի միակ կուսակցությունը, որի հետ կա գաղափարական համապատասխանություն և որը հնարավոր չէ արգելափակել, «Հայրենասերների դաշինքն» է։
Իրավական առումով այն խորհրդարանական կուսակցություն է, ստորագրահավաքի կարիք չունի և արդեն մասնակցում է ընտրություններին։ Անհնար է նաև արգելափակել։ Մեր և նրանց միջև սկզբունքային պայմանավորվածություն է կայացվել։ Մանրամասների վրա աշխատանքներ են տարվում։ Այս տարվա խորհրդարանական ընտրություններին մենք անպայման մասնակցելու ենք, ոչ միայն մենք՝ պահպանողական կողմում քիչ թե շատ կշիռ ունեցողները, իսկապես պահպանողական ուժերը, կմիավորվենք և «Հայրենասերների դաշինքի» միջոցով այս մեծ ազգային միասնությունը կմասնակցի ընտրություններին»,- ասել է Զուրաբ Մախարաձեն։
Ապրիլի 8-ին Հանրային ռեգիստրը չեղարկել է «Ալտ-Ինֆոյի» կուսակցությունը՝ «Պահպանողական շարժումը»։ Հանրային ռեգիստրը Հակակոռուպցիոն բյուրոյի դիմումի հիման վրա ուսումնասիրել է կուսակցության գրանցման օրինականությունը և պարզել, որ «Պահպանողական շարժում/Ալտ-Ինֆոյի» ղեկավարության կողմից 2021 թվականի դեկտեմբերի 6-ին գրանցման նպատակով ներկայացված հիմնադիր փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին։ «Ալտ-Ինֆոյի» ղեկավարները հայտարարեցին, որ կառավարությունը օրենքի կոպիտ խախտումով չեղարկել է կուսակցությունը, որպեսզի չկարողանան մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Չեղարկումից մի քանի օր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Պահպանողական շարժում/Ալտ-Ինֆոն» գրանցել է որպես ընտրական սուբյեկտ։
Դրանից հետո «Ալտ-Ինֆոն» որոշել է ընտրություններին մասնակցել «Վրացական գաղափար» կուսակցության միջոցով, սակայն ապրիլի 23-ին Հակակոռուպցիոն բյուրոյի դիմումի հիման վրա Հանրային ռեգիստրը սկսել է «հետաքննել օրենսդրության համապատասխանությունը»։ Մինչև այս գործընթացի ավարտը ԿԸՀ-ն դադարեցրել է «Վրացական գաղափարի»՝ որպես ընտրական սուբյեկտի գրանցման գործընթացը։
Խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։
