Ուշ գիշերին հարձակվել են «Միացյալ ազգային շարժման» կենտրոնական գրասենյակի վրա, որը գտնվում է Թբիլիսիում՝ Կախեթիի մայրուղու վրա։ Կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլիի խոսքով՝ դիմակավորված անձանց խմբակային հարձակման պահին ինքը շենքում է եղել իր 14-ամյա որդու և աշխատակիցների հետ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 4 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 5 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
«Շուրջ հարյուր զինված «տիտուշկա» հարձակվել է կենտրոնական գրասենյակի վրա։ Փայտե նիզակներ էին նետում ու ջարդեցին ամեն ինչ։ Ոստիկանությունը մեկ ժամ անց եկավ։ Սա հատուկ գործողություն է, որը պլանավորված է ոստիկանության և ՊԱԾ-ի հետ համատեղ։ Ոստիկանությունն ամեն ինչ տեսնում էր, բոլոր մեքենաները կարելի է նույնականացնել»,- ասել է Լևան Խաբեիշվիլին։
Հարձակման արդյունքում վնասվել է գրասենյակի դիմային հատվածը և գույքը, կոտրվել են ապակիները։
«Փորձում էին ներս մտնել, ու եթե տղաների դիմադրությունը չլիներ, հավանաբար ներսում էլ ամեն ինչ կավերեին։ Երեկ նույնպես հարձակումներ են իրականացվել, դրա համար էլ գիշերը կենտրոնական գրասենյակում շատ մարդ կար, որպեսզի նույնը չկրկնվեր։ Այդ մարդիկ հավանաբար ծրագրում էին հարձակվել մեր աշխատակիցների վրա»,- ասել է Խաբեիշվիլին։
«Ազգային շարժման» գրասենյակի վրա հարձակումից մեկ օր առաջ կրկին ակտիվացել է ատելության ու ահաբեկման արշավն այն մարդկանց դեմ, որոնք դեմ են այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի ընդունմանը։ Մայիսի 31-ին՝ վաղ առավոտյան, անհայտ անձինք վիրավորական, արժանապատվությունը ոտնահարող և սպառնալից գրություններ են արել ընդդիմադիր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների տների և գրասենյակների պատերին։ Ավելի ուշ «Վրացական երազանքի» պատգամավոր, իշխող կուսակցության քաղխորհրդի անդամ Դիմիտրի Սամխարաձեն խոստովանել է, որ այդ գործողությունները կազմակերպվել են իր կողմից։
Ներքին գործերի նախարարությունն ու Հատուկ քննչական ծառայությունը ոչ մի փաստի չեն արձագանքել։
