Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ժամը 15:00-ի դրությամբ խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 41,62%, ինչը նշանակում է, որ ընտրատեղամասեր է այցելել 1 454 837 ընտրող։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Բրիտանիան մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցներ է սահմանել «Երազանքի» 4 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ
Թբիլիսիում մասնակցությունը կազմել է 42,42 տոկոս, քվեարկել է 437 426 քաղաքացի, իսկ մարզերում մասնակցությունը հետևյալն է.
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի - 40,46% (135 863 ընտրող),
- Կախեթի - 42,58% (125 558 ընտրող),
- Մցխեթա-Մթիանեթի - 42,86% (38 073 ընտրող),
- Քվեմո Քարթլի - 35,64% (142 851 ընտրող),
- Շիդա Քարթլի - 41,72% (98 338 ընտրող),
- Սամցխե-Ջավախեթի - 43,42% (62 339 ընտրող),
- Ռաճա Լեչխումի - 54,17% (15 765 ընտրող),
- Իմերեթ - 42,79% (22 0771 ընտրող),
- Գուրիա - 43,74% (45 010 ընտրող),
- Աջարիա - 41,89% (132 843 ընտրող)։
2020 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների մասնակցությունը ժամը 15:00-ին կազմել է 36,45%, իսկ 2012 թվականին՝ 44,99%:
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Վրաստանում անցկացվում են խորհրդարանի ընտրություններ։ Ընտրողները համամասնական ընտրակարգով ընտրում են Վրաստանի խորհրդարանի 150 անդամների։ Ընտրողների ընդհանուր թիվը 3 508 294 է։

Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։