Խուլոյի մունիցիպալիտետի Դիոկնիսիի համայնքում սողանքային գործընթացներ են զարգացել, ինչի պատճառով Գելաձեեբի գյուղ տանող միակ ճանապարհը դարձել է անանցանելի։ Պակսաձեեբի գյուղում 7 ընտանիք ստիպված է եղել լքել իր բնակավայրը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Պակսաձեեբի գյուղում հունվարի 18-ի ուշ գիշերին սողանք է տեղի ունեցել։ Ինչպես «Վրաստանի լուրերին» են հայտնել մունիցիպալիտետի քաղաքապետարանից, սողանքային գոտին դեռ ակտիվ է, և երկրաբանները խորհուրդ չեն տալիս ընտանիքներին վերադառնալ տուն։ Սողանքի տարածքում ապրող 7 ընտանիք վարձով տեղափոխվել է Պակսաձեեբի և այլ գյուղեր։
Դիոկնիսիի համայնքում քաղաքապետի ներկայացուցիչ Գուրամ Կախաձեի խոսքով՝ Գելաձեեբի գյուղը կտրվել է արտաքին աշխարհից։
«Գյուղում 67 տուն կա։ Բնակչությունը պատրաստված և մատակարարված է ձմռան համար։ Ոչ ոք շտապ բժշկական օգնության կարիք չի ունեցել։ Անհրաժեշտության դեպքում և՛ քաղաքապետարանը, և՛ փրկարար ծառայությունը պատրաստ են ամեն տեսակի օգնություն ցուցաբերել բնակիչներին»,- ասել է քաղաքապետի ներկայացուցիչը։
Խուլոյում կան բազմաթիվ սողանքավտանգ գոտիներ։ Հունվարի սկզբին մի քանի օր տեղացած անձրևների հետևանքով Չաո գյուղում սողանքային գործընթացներ են զարգացել և վտանգ ստեղծել մի քանի ընտանիքի համար։
