Հացադուլի 30-րդ օրը շուքրութցի Գիորգի Բիցաձեի առողջական վիճակը վատացել է, ինչի պատճառով շտապ բուժօգնության բրիգադը նրան տեղափոխել է կլինիկա։ Գիորգի Բիցաձեն այն մարդկանցից է, ով դիմել է բողոքի ծայրահեղ միջոցի և կարել իր բերանը։ Սեպտեմբերի 11-ից նա համագյուղացիների հետ հացադուլ է հայտարարել Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի դիմաց։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 4 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 5 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
- 6 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
Սեպտեմբերի 29-ին հացադուլ են հայտարարել նաև կանայք։ Մանգանի արդյունահանումից տուժած Շուքրութի բնակիչները «Ջորջիան Մանգանեզ» ընկերությունից պահանջում են դատական բյուրոյի կողմից գնահատել իրենց պատճառված վնասը և արդարացի փոխհատուցում վճարել։
Խորհրդարանի մոտ շարունակվող բողոքի ակցիայի մասնակիցներին ոստիկանությունը թույլ չի տալիս վրաններ տեղադրել, նույնիսկ երբ անձրև է գալիս։ Երկու շաբաթից ավելի ՆԳՆ-ն հաշվի չի առնում հանրային պաշտպանի դիմումը, որում ասվում է, որ վրան տեղադրելը պաշտպանված է հավաքների ազատությամբ, և այդ հնարավորությունից զրկելն անհիմն է, երբ վրանը տեղադրելու հետևանքով, շենքի մուտքը չի փակվում կամ երթևեկությունը չի խաթարվում։
Ճիաթուրայից Թբիլիսի տեղափոխվելուց առաջ Շուքրութիի բնակիչները վեց ամիս շարունակ բողոքի ակցիաներ են անցկացրել Կորոխնալիի և Շուքրութիի հանքավայրերի մոտ։ Երկու հանքերն էլ դադարել են աշխատել։ Հանքագործների մի մասն իր համերաշխությունն է հայտնել տուժած շուքրութցներին։
«Ջորջիան Մանգանեզի» սեփականատերը (100% սեփականատեր) «Ջորջիան Ամերիքեն Էլոյզ» ընկերությունն է, որի վերահսկիչ փաթեթը պատկանում է ուկրաինացի միլիարդատեր Իգոր Կալոմոյսկուն, իսկ մոտ 4 տոկոսը պատկանում է վրացական բաժնետերերի խմբին` Գիորգի Կապանաձեին (նույն ինքը՝ «Ռիժա»), ով իշխող կուսակցության հետ կապեր ունի։ 2017 թվականից պետությունը պաշտոնապես հատուկ կառավարիչ է նշանակել «Ջորջիան Մանգանեզում» այն պատճառով, որ ընկերության գործունեությունը Ճիաթուրայում ստեղծել է էկոլոգիական աղետին համարժեք իրավիճակ և պետք է խուսափել անուղղելի վնասից։ Իրավիճակը, իրականում, վատթարացել է, տագնապալի ավելացել է բաց հանքերի շահագործումը, իսկ Ճիաթուրան դարձել է աղետի գոտի։
