Արևմտյան Վրաստանից դեպի Թբիլիսի գնացքների երթևեկությունը դադարեցվել է։ Սահմանափակման պատճառ է դարձել Խարագաուլիի մունիցիպալիտետի Բաբի գյուղի մոտակայքում հորդառատ անձրևի հետևանքով վնասված երկաթգիծն ու հողի փլուզումը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 4 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 5 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 6 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
Վրաստանի երկաթուղուց հայտնել են, որ ճշգրիտ կանխատեսում անել, թե երբ կվերականգնվի երթևեկությունը, այս փուլում անհնար է։
«Հարգելի ուղևորներ, արևմուտքում տեղացած հորդառատ անձրևի պատճառով Բաբի գյուղի մոտ գտնվող դրենաժային հորերից մեծ քանակությամբ ջուր է դուրս եկել և հեղեղել երկաթգիծը։ Այն նաև առաջացրել է գծերի հարակից հողի փլուզում։ Երթևեկությունը երկու ուղղություններով դադարեցված է։ Մասնավորապես, կանգնեցվել են Զուգդիդի-Թբիլիսի և Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ շարժվող գնացքները»,- նշված է Վրաստանի երկաթուղու տարածած հաղորդագրության մեջ։
Ընկերությունից հայտնել են, որ մաքսիմալ մոբիլիզացվել է աշխատուժը և մաքրման/վերականգնման աշխատանքներն ընթացքի մեջ են։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկություններով՝ մինչև հուլիսի 1-ի առավոտ Վրաստանում սպասվում է անձրև (որոշ վայրերում՝ հորդառատ) և կայծակ, արևելյան Վրաստանում՝ կարկուտ։ Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին արևմուտքի ուղղությամբ կփչի ուժեղ քամի, ծովում սպասվում է 4 բալանոց փոթորիկ։ Գործակալությունը զգուշացնում է բնակչությանը, որ սպասվող հորդառատ անձրևները կարող են հանգեցնել փոքր գետերի վարարումների, իսկ երկրի լեռնային շրջաններում սողանքային գործընթացների ձևավորման և ակտիվացման։
