Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի հայտարարության համաձայն՝ Վրաստանում ձերբակալված բոլոր ցուցարարները պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Այս մասին նա հայտարարել է արտգործնախարարների հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Մենք հակիրճ քննարկել ենք Վրաստանում առկա իրավիճակը։ Ռեպրեսիվ օրենսդրության ընդունումը և ցուցարարների նկատմամբ ուժի չափից ավելի կիրառումը տագնապալի վատթարացում է տարածաշրջանում։ Բոլոր այս ցուցարարները պետք է անհապաղ ազատ արձակվեն։
Հասկանալի է, որ այն քայլերը, որ անում է Վրաստանը, եվրոպական ուղղությամբ չեն շարժվում։ Մենք ակնկալում ենք որոշակի քայլեր ձեռնարկել այնպիսի թեկնածու երկրի կողմից, ինչպիսին Վրաստանն է։ Վրաստանը, միանշանակ, ճիշտ քայլեր չի ձեռնարկում»,- ասել է Կալլասը։
«Վրացական երազանքի» կառավարությունը մոտ 600 մարդու է ձերբակալել 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո սկսված բողոքի ակցիաների հետ կապված։ Նրանցից ավելի քան 50-ին մեղադրանք է առաջադրվել տարբեր քրեական օրենքներով, նրանց սպառնում է մի քանի տարվա ազատազրկում։ Ձերբակալվածների թվում է «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» անկախ լրատվամիջոցների համահիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելին։
