Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Ցնցումները գրանցվել են ժամը 12:08-ին։ Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կախեթիում, Դեդոփլիսծղարոյից հյուսիս-արևմուտք՝ Լենինովկա գյուղի մոտակայքում, իսկ ուժգնությունը կազմել է 4․9 մագնիտուդ։
Ցնցումները զգացվել են Կախեթիի այլ շրջաններում և Թբիլիսիում։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Դեդոփլիսծղարոյում երրորդ անգամ է երկրաշարժ տեղի ունեցել։ Հուլիսի 17-ին, ժամը 06:09-ին Լենինովկայի մոտակայքում գրանցվել են 4․9 մագնիտուդով երկրաշարժ։ Երկրաշարժը կրկնվել է նույն օրը՝ ժամը 14:19-ին, որի ուժգնությունը կազմել է 3․6 մագնիտուդ։
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։
