Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել են Դոնալդ Թրամփին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
«Շնորհավորում եմ նախագահ Դոնալդ Թրամփին ընտրություններում վճռական հաղթանակի կապակցությամբ»,- գրել է Կոբախիձեն X հարթակում։ Վարչապետի խոսքով, ինքը վստահ է, որ Թրամփի ղեկավարությունը կխթանի խաղաղությունը ինչպես գլոբալ, այնպես էլ մեր տարածաշրջանում և կապահովի Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների թարմացումը։
Սալոմե Զուրաբիշվիլին ընդգծել է Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը Ամերիկայի աջակցության կարևորությունը։
«Շնորհավորում եմ ձեր ընտրվելու կապակցությամբ, պարոն նախագահ։ Ուժեղ Ամերիկան՝ մեր ռազմավարական գործընկերն ու բարեկամը 33 տարվա ընթացքում, այժմ ավելի քան երբևէ անհրաժեշտ է Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը աջակցելու, տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունն ամրապնդելու և մեր ազատությունն ու անկախությունը պաշտպանելու համար»,- գրել է Զուրաբիշվիլին X-ում։
ԱՄՆ-ում նոյեմբերի 5-ին կայացած նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը համոզիչ առավելություն ունի։ Նա արդեն իրեն հաղթող է հայտարարել ու Ֆլորիդայում դիմել է իր կողմնակիցներին։ Դոնալդ Թրամփը կլինի ԱՄՆ 47-րդ նախագահը։
