Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հասարակական կարծիքի վերջին հարցումը ցույց է տալիս, որ Վրաստանի քաղաքացիները կողմ երկրում ՌԴ քաղաքացիների ներկայությանը։ Հարցվածների 78%-ը դեմ է, որ Ռուսաստանի քաղաքացիներն իրավունք ունենան առանց վիզայի Վրաստան մուտք գործել, բիզնես գրանցել կամ գույք ձեռք բերել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 8 եվրոպական առաջարկություն, որոնց չկատարումը կարող է հանգեցնել վիզայի ազատականացման կասեցմանը
- 3 Գախարիայի կուսակցությունը և «Լելոն» ստորագրել են հուշագիր ընտրությունների վերաբերյալ
- 4 Եվրահանձնաժողովը նամակ է պատրաստում Վրաստանի համար վիզայի ազատականացումը կասեցնելու վերաբերյալ․ Յոզվյակ
- 5 FTM. «Իմեդի»-ի սեփականատեր Իրակլի Ռուխաձեի չորս բիզնեսները գրանցված են Նիդերլանդներում
- 6 Զատուլինի խոսքով՝ այս կառավարության օրոք Վրաստանը ստիպված կլինի մոռանալ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու մասին
«Մեր տվյալները ցույց են տալիս, որ Վրաստանի քաղաքացիները դեմ են ռազմական մոբիլիզացիայից փախած ռուսների՝ երկիր զանգվածային հոսքին։ Անհրաժեշտ է, որ Վրաստանի կառավարությունը հաշվի առնի նշված տրամադրությունները»,- ասել է Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիական ներկայացուցչության տնօրեն Սթիվեն Նիքսը։
Հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում Վրաստանի ներկա իշխանության հարաբերությունները Ռուսաստանի հետ, ընդհանուր առմամբ 42%-ը դրական է գնահատում (12%-ը շատ դրական, 30%-ը՝ մասամբ դրական), իսկ 50%-ը՝ բացասական (29%-ը՝ շատ բացասական, և 21% մասամբ բացասական):
Հարցին, թե հաշվի առնելով Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերությունների ներկա վիճակը, որքանո՞վ եք ձեզ ապահով զգում, 13%-ը պատասխանել է՝ շատ անվտանգ, 36%-ը պատասխանել է՝ մասամբ անվտանգ է։ Ընդհանուր առմամբ 49%-ն իրեն ապահով չի զգում։
Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիան ավարտվել է, թե դեռ շարունակվում է հարցին՝ 76%-ը պատասխանում է, որ այն դեռ շարունակվում է։ 18%-ը կարծում է, որ այն ավարտված է, բայց կարող է վերսկսվել: Միայն 4%-ն է կարծում, որ ռուսական ագրեսիան ավարտված է և դժվար թե վերսկսվի։
Հետևյալ իրավունքներից որո՞նք պետք է ունենան Ռուսաստանի քաղաքացիները. առանց վիզայի մուտք գործել Վրաստան - 14%-ը կողմ է, գրանցել բիզնես - 8%-ը կողմ է, գույք գնել - 5%-ը կողմ է։ Իսկ 78%-ը կարծում է, որ վերը նշվածներից ոչ մեկի իրավունքը չպետք է ունենան։
Քաղաքացիների 38%-ը կարծում է, որ ռուս զբոսաշրջիկներին չի կարելի թույլ տալ մուտք գործել Վրաստան, քանի դեռ չեն վերադարձվել Վրաստանի օկուպացված տարածքները, 26%-ը նրանց հանդեպ դրական է տրամադրված՝ տնտեսական կարիքներից ելնելով։
IRI-ի պատվերով հետազոտությունն իրականացվել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով։ Հետազոտությանը մասնակցել է ընտրական իրավունք և տարիք ունեցող 1500 հարցվող։ Սխալների սահմանը +/- 2,5% է, պատասխանների ցուցանիշը՝ 74%։
