Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է ռուսական օրենքի դեմ խորհրդարանի մոտ անցկացվող հազարավոր մարդկանց խաղաղ ցույցին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
«Հատուկ ուժերը ջրցան մեքենաներով և արցունքաբեր գազով պատրաստ են գործողություններ սկսել եվրոպական ապագան պաշտպանող քաղաքացիների դեմ։ Իրականացվում են ձերբակալություններ։ Վրաստանը կրկին խորհրդայնացում թույլ չի տա»,- գրել է Զուրաբիշվիլին X սոցիալական ցանցում։
Նախագահը նաև գրում է, որ մինչ օրենսդրական նախագծի քվեարկությունը «Վրացական երազանքի» մեծամասնությունը նիստից հեռացրեց բոլոր ընդդիմադիր խորհրդարանականներին։
Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը 12 ժամ տևած քննարկումից հետո սատարեց անկախ ԶԼՄ-ներին և հասարակական կազմակերպություններին սահմանափակող օրինագիծը։ Ինչպես ասել է ռուսական օրենքի հեղինակներից Մամուկա Մդինարաձեն՝ օրինագիծը քննարկման կդրվի այս շաբաթ կայանալիք լիագումար նիստում։
Խորհրդարանի շենքի մոտ հազարավոր մարդիկ են հավաքվել։ Նրանք հայտարարում են, որ թույլ չեն տա այն օրենքի ընդունումը, որը «կվնասի Վրաստանի եվրոպական ապագային»։
Ոստիկանությունը ձերբակալել է հանրահավաքի մի քանի մասնակիցների։ Դեպքի վայրում մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ջրցան մեքենա։
ՆԳՆ-ն կոչ է անում ցուցարարներին ենթարկվել ոստիկանների «օրինական պահանջին», չգերազանցել խոսքի ազատության և խաղաղ հավաքների օրենքով սահմանված նորմերը։ Հակառակ դեպքում «իրավապահները կարգուկանոն պահպանելու համար կկիրառեն օրենքով նախատեսված հատուկ միջոցներ»։
