Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նիստում «Վրացական երազանքը» սատարել է անկախ ԶԼՄ-ները և հասարակական կազմակերպությունները սահմանափակող օրինագիծը։ Ինչպես նշել է ռուսական օրենքի հեղինակներից Մամուկա Մդինարաձեն, օրինագիծը քննարկման կդրվի այս շաբաթ կայանալիք լիագումար նիստում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 5 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
- 6 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
Պատգամավորների մեծամասնությունը 12 ժամ տևած քննարկումից հետո և խորհրդարանի շենքի դիմաց շարունակվող ցույցի ֆոնին սատարել է ռուսական օրենքը։ Նրանք ոստիկանների ու հատուկ ջոկատայինների օգնությամբ լքել են օրենսդիր մարմինը։
Ռուսական օրենքի կողմնակիցները չեն պատրաստվում հաշվի առնել Եվրամիության քննադատությունը։
«Եվրաինտեգրման ճանապարհով չես կարող առաջ գնալ՝ կորցնելով ինքնասիրությունը։ Մենք առաջ ենք գնալու անկախությամբ, սկզբունքներով, ինքնիշխանությամբ և ճշմարիտ քրիստոնեական դեմոկրատական արժեքների ճանաչմամբ։ Հենց մենք ու մեր ընկերները իրար հետ ճիշտ խոսենք, մեր երկրի փրկությունը կլինի։ Եթե մենք գլուխներս խոնարհենք ու ասենք՝ վայ, մայրիկ, ոչ ոք մեզ չի գնահատի, ուշադրություն չի դարձնի և մեզ որպես գործոն չի ճանաչի։ Եվրոպական ինտեգրման գործընթացը կշարունակվի այնպես, ինչպես գնում էր մինչ այժմ, բայց մենք հպարտ կլինենք դրանով»,- ասել է Մդինարաձեն հանձնաժողովի նիստում։
Առցանց լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ չեն տվել մասնակցել օրենքի նախագծի քննարկմանը։ Բացի այդ, հանձնաժողովի նախագահը նիստից հեռացրել է ընդդիմության մի մասին, իսկ ոմանց թույլ չի տվել ելույթ ունենալ։
«Վրացական երազանքը» վերադարձրեց այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծը, որը մերժվել էր մեկ տարի առաջ՝ մարտին, հանրային լայնածավալ բողոքի ակցիաների արդյունքում։ Այն ժամանակ իշխանության կողմից եղել էր խոստում, որ օրինագիծն «անվերապահորեն, առանց որևէ պայմանի» է հետ կանչվել խորհրդարանից։ Օրենքի նախագծի տեքստը նույն է՝ միայն «օտարերկրյա ազդեցության գործակալ»-ը փոխարինվել է «օտար ուժի շահերը կրող կազմակերպություն» եզրույթով։ Իշխող կուսակցությունը մտադիր է ռուսական օրենքը ընդունել մինչև գարնանային նստաշրջանի ավարտը, թեև դա կարող է վնասել Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին։
