ԱՄՆ Պաշտպանության հետախուզական գործակալությունը (DIA) հրապարակել է «Գլոբալ անվտանգության միջավայրի գնահատում» զեկույցը, որում խոսվում է Վրաստանում և Հայաստանում Ռուսաստանի գլոբալ ազդեցության մասին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
«Ռուսաստանը գրեթե անկասկած մտադիր է Վրաստանը վերադարձնել իր ազդեցության գոտի։
Հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններից ի վեր «Վրացական երազանքի» կառավարությունը ստեղծել է մի միջավայր, որը թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել իր ազդեցությունը երկրում», - նշվում է զեկույցում։
Ինչ վերաբերում է Հայաստանին, զեկույցում ասվում է. «Հայ-ռուսական հարաբերությունները վատթարացան անցյալ տարի, երբ Հայաստանը սպառնաց դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից: Ռուսաստանը նաև օգտագործել է տեղեկատվական գործողություններ՝ վարկաբեկելու Հայաստանի ժողովրդավարությունը և նրա ավելի արևմտամետ ղեկավարությանը»:
Զեկույցը, Ռուսաստանից եկող սպառնալիքներից բացի, անդրադառնում է նաև Չինաստանից, Իրանից (և նրա միջնորդ ուժերից), Հյուսիսային Կորեայից և այլ երկրներից եկող սպառնալիքներին։
«Սա լրիվ անհեթեթություն է, ի՞նչ ազդեցության մասին է խոսքը։ Այն փաստը, որ նման անհեթեթություն է հանդիպում նման կարևոր փաստաթղթերում, վկայում է «դիփ սթեյթի» ազդեցության մասին», - այսպես է արձագանքել «Վրացական երազանքի» վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ Պաշտպանության հետախուզական գործակալության զեկույցում Վրաստանի մասին գնահատականին։
