Վարշավայի կենտրոնում՝ Սահմանադրության հրապարակում, վրացական ռեստորանի դիմաց ծեծկռտուքի ժամանակ Վրաստանի 31-ամյա քաղաքացի է սպանվել։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները և ոստիկանությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Ոստիկանության տվյալներով՝ ծեծկռտուքի արդյունքում վիրավորվել է Վրաստանի երեք քաղաքացի, որոնցից մեկը կրծքավանդակի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, չնայած բժիշկների ջանքերին, նրան փրկել չի հաջողվել։ Միջադեպի առնչությամբ ձերբակալվել են Վրաստանի երեք քաղաքացիներ, որոնց ինքնությունը ոստիկանությունը չի հայտնում։
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել ուրբաթ ուշ երեկոյան։ Ըստ ականատեսների՝ վիճաբանությունը, որին մասնակցել է 8-10 հոգի, սկզբում սկսվել է «Գենացվալե» ռեստորանում, ապա շարունակվել դրսում։
Ըստ ԶԼՄ-ների՝ մահացած տղամարդը կրծքավանդակի հատվածում դանակի հարված է ստացել։
