Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանի մոտ տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով Թուրքիայում առնվազն 76 մարդ է զոհվել։ Երկրաշարժի հետևանքով զոհեր կան նաև սիրիական կողմում։ Պաշտոնական տվյալներով՝ առավոտվա դրությամբ մահացել է 237 մարդ։ Թուրքիայում և Սիրիայում տուժել է մոտ 1000 մարդ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 7,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Քահրամանմարաշ նահանգում առավոտյան ժամը 4:17-ին, որին հաջորդել են 6,4 և 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերը Գազիանթեփ նահանգում՝ մոտ 10-20 րոպե տարբերությամբ։ Ավելի քան 440 մարդ վիրավորվել է։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրաշարժի հետևանքով զոհվածները Քահրամանմարաշ, Գազիանթեփ, Շանլըուրֆա, Դիարբեքիր, Ադանա, Ադիաման, Օսմանիե և Մալաթիա նահանգների բնակիչներ են։ Տասնյակ շենքերի փլատակների տակ գտնվող մարդկանց փրկելու աշխատանքները շարունակվում են։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում և այլ քաղաքներում, այդ թվում՝ Տրապիզոնում և Ռիզեում։
Թուրքիան սեյսմիկ ակտիվ տարածաշրջան է: 1999 թվականին Իզմիթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 17 000 մարդ, իսկ ավելի քան 250 000 մարդ մնացել է անօթևան: Այն ժամանակ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,6 մագնիտուդ։
