Թուրքիայի հանրահայտ լեռնադահուկային հանգստավայրերից մեկի հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76-ի։ Ներքին գործերի նախարար Ալի Երլիկայայի խոսքով՝ տուժել է 51 մարդ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Հունվարի 21-ի լուսադեմին հրդեհ է բռնկվել Բոլուի լեռներում գտնվող 12-հարկանի Կարտալկայա առողջարանային հյուրանոցում։ Այդ ժամանակ հյուրանոցում է գտնվել 238 հյուր։
Հրդեհի պատճառն այս պահին պարզված չէ։ Վարկածներից մեկի համաձայն՝ հրդեհը սկսվել է ռեստորանի հատվածում։ Հետաքննության շրջանակներում իշխանություններն արդեն ձերբակալել են 9 մարդու, որոնց թվում է Grand Kartal հյուրանոցի սեփականատերը։
Բոլոր 76 զոհվածների ինքնությունը դեռ պարզված չէ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 22-ը հայտարարել է սգո օր։ Ըստ Էրդողանի՝ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ պարզելու միջադեպի պատճառները, և ով պատասխանատու է ողբերգական միջադեպի համար, պատասխանատվության կենթարկվի։
