Թբիլիսիի Դիղոմի թաղամասում սպանվել է 37-ամյա տրանսգենդեր կին Կեսարիա Աբրամիձեն։ Այս մասին տեղեկությունը հաստատում են ՆԳ նախարարությունից։ Միջադեպի մանրամասներն այս փուլում հայտնի չեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 ՊԱԾ-ը ձերբակալել է պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրճուլաձեին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Կեսարիա Աբրամիձեն հավանաբար սպանվել է իր բնակարանում՝ սառը զենքով։ Դեպքի վայրում տարվում են քննչական գործողություններ։ Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը ենթադրում է դիտավորյալ սպանություն։
Ապրիլի վերջին Կեսարիա Աբրամիձեն Facebook-ում գրել էր, որ բռնության զոհ է դարձել, ինչի պատճառով ստիպված է եղել լքել երկիրը։

Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։