Թբիլիսիի Ճավճավաձեի պողոտայում մարտի 14-ին սպանված 58-ամյա տղամարդը Լևան Ջանգվելաձեն է՝ այսպես կոչված օրենքով գող Մերաբ Ջանգվելաձեի եղբայրը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 2 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 3 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 4 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 5 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 6 Ոչ լեգիտիմ կառավարությունը քայլեր է ձեռնարկում վրաց ժողովրդին հետապնդելու համար․ՀԿ-ներ
Սպանվածի ինքնության մասին տեղեկություն են տարածել TV Pirveli-ն և Rustavi 2-ը։ Լևան Ջանգվելաձեի սպանության մասին գրում է նաև «Փրայմ Քրայմը»՝ «գողական աշխարհի» կյանքի մասին ռուսական հրատարակությունը։
Ականատեսների վկայությամբ՝ ժամը 00:00-ի սահմաններում Ճավճավաձեի պողոտայում մոտ տասը կրակոց են լսել։ Մի քանի փամփուշտ դիպել է նաև սննդի կետերից մեկին։
Դեպքի վայրից տեսագրված տեսանյութում երևում է, թե ինչպես են սպանված տղամարդն ու նրա ուղեկցորդը քայլում մայթով, երբ ենթադրյալ մարդասպանը հայտնվել է նրանց հետևում, մի քանի մետր քայլել նրանց հետ, իսկ հետո սկսել կրակել։ Առաջին մի քանի կրակոցներից հետո Լևան Ջանգվելաձեն ընկել է, բայց հետո վեր է կացել և փորձել փախչել դեպի ճանապարհը։ Այստեղ նա կրկին գնդակահարվել է։ Հարձակվողը հատել է ճանապարհը և կարողացել է փախչել։ Սպանվածին ուղեկցող տղամարդը, ով, ըստ տեղեկությունների, վիրավորվել է ոտքից, նույնպես կարողացել է փախչել։
Հարցվածներից մեկը լրագրողներին ասել է, որ սպանվածը բիզնես է ունեցել Մոսկվայում։ Հարցին, թե ինչու էր նա գտնվում Ճավճավաձեի պողոտայում, կինը պատասխանել է, որ եղել է հոգեհանգստի արարողության։
ՆԳՆ-ից հայտնում են, որ դեպքը հետաքննվում է Քրեական օրենսգրքի 108-րդ և 236-րդ հոդվածներով, որոնք ներառում են դիտավորյալ սպանություն և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը և կրելը։
Ոստիկանությունը դեռևս չի ձերբակալել հարձակվողին։
