Դևդորակ գետում տեղադրված չափիչ դետեկտորից տագնապի ազդանշան ստանալու պատճառով Դարիալի հովտից տարհանվել են պարեկային ոստիկանության, մաքսային ծառայության, սահմանապահ ոստիկանության և անցակետում աշխատող բոլոր մասնավոր ընկերությունների աշխատակիցները։ Գվելեթի գյուղի մոտ ավտոճանապարհը փակ է, երկու ուղղություններով արգելվել է երթևեկությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 3 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 4 Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Վրաստանի հետ․ Գալուզին
- 5 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 6 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
ՆԳ նախարարության տեղեկության համաձայն՝ ահազանգը ստացվել է ժամը 08:36-ին։ Չափիչ դետեկտորը փոփոխություն է արձանագրում Դևդորակ գետի հոսանքի նվազագույն բարձրացման դեպքում:
«Տարածքը զննելու նպատակով արդեն օդ է բարձրացել սահմանապահ ոստիկանության ուղղաթիռը, որում ներկա են Շրջակա միջավայրի ազգային գործակալության աշխատակիցները և երկրաբանները»,- հայտնել են ՆԳՆ-ից։
2015 թվականին Կազբեգիում ահազանգման համակարգ է տեղադրել և կառավարում է շվեյցարական ընկերությունը։ Դրան նախորդել էր մեկ տարի առաջ լեռնային զանգվածի անջատումը Դևդորակ սառցադաշտից։ 2014 թվականի մայիսի 17-ին սելավը 5 մարդու կյանք խլեց։ Աղետը կրկնվեց նույն տարվա օգոստոսին, և «Դարիալի» ՀԷԿ-ի թունելում զոհվեցին 2 աշխատակիցներ, քանդվեց մայրուղին, գազատարը, վնասվեցին մաքսակետը և այլ շինություններ։

Շվեյցարացի փորձագետների կարծիքով՝ Կազբեգիում կրկին սպասվում է հսկայական սելավ։
Այդ պատճառով՝ այսպես կոչված RAMMS-ի մոդելավորման միջոցով հաշվվել է ժամանակը, և հայտնի է, որ ահազանգման համակարգի կողմից վտանգի հայտնաբերումից հետո Վրաստան-Ռուսաստան ճանապարհի կրիտիկական հատվածից մարդկանց տարհանումը պետք է տեղի ունենա 5 րոպեում։
Այս թեմայով՝ Ի՞նչ է թաքցնում իշխանությունը Շովիի ողբերգության մասին վերջնական եզրակացության մեջ
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը, չնայած դատական գործի հարուցմանը, մեզ չի տրամադրում հանրային տեղեկություն այն մասին, թե միջազգային կազմակերպությունների կողմից որքան գումար է հատկացվել երկրում վաղ զգուշացման ու տագնապի համակարգի ստեղծման համար։
