Sweden Herald-ը գրում է, որ Շվեդիան դադարեցնում է անմիջական համագործակցությունը Վրաստանի կառավարության հետ և միաժամանակ 25 մլն կրոն (մոտ 6 մլն լարի) է հատկացնում երկրի քաղաքացիական հասարակությանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
«Վրաստանում զարգացած իրադարձությունները արդեն որոշ ժամանակ է՝ մտահոգություն են առաջացնում։ Սա ամրապնդվում է այս խորհրդարանական ընտրություններում միջազգային դիտորդների կողմից նկատված խախտումներով»,- գրավոր մեկնաբանության մեջ ասել է Շվեդիայի զարգացման համագործակցության և արտաքին առևտրի նախարար Բենջամին Դուսան։
Ըստ Դուսայի՝ Վրաստանի քաղաքացիական հասարակությանը իր ժողովրդավարական դերի կատարումը կանխելու փորձերը, այդ թվում՝ սահմանափակող օրենսդրության միջոցով, հակասում են Եվրամիության նորմերին և արժեքներին։
«Այդ կապակցությամբ կառավարությունը դադարեցնում է Շվեդիայի և Վրաստանի իշխանությունների միջև ուղիղ համագործակցությունը, որը դեռ շարունակվում է, այդ թվում՝ Վրաստանի հարկային մարմինների հետ», - ասել է Բենջամին Դուսան։
Նրա խոսքով՝ ապագայում համագործակցությունը կարող է վերականգնվել, եթե Վրաստանը մոտենա Եվրամիությանը։
Ըստ Sweden Herald-ի՝ Վրաստանին Շվեդիայի օգնությունը կազմում է մոտ 200 մլն շվեդական կրոն կամ տարեկան մոտ 51 014 774 լարի։ Այս տարի երկրի քաղաքացիական հասարակությանը հատկացվել է 25 մլն։
