Ստամբուլում գտնվող կաթոլիկ եկեղեցու վրա հարձակման գործով ձերբակալվել են Ռուսաստանի և Տաջիկստանի քաղաքացիներ։ Ըստ թուրքական իշխանությունների՝ ձերբակալվածները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Տեղական ժամանակով ժամը 11:40-ին երկու զինված և դիմակավորված անձինք ժամերգության ժամանակ կրակ են բացել Սարիերի շրջանի Սուրբ Մարիամի անվան 19-րդ դարի եկեղեցում։ Մեկ մարդու սպանելուց հետո նրանք լքել են եկեղեցին։ Սպանվածը 52-ամյա տղամարդ է։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայայի խոսքով՝ ոստիկանությունը ստուգայց է կատարել ավելի քան 30 վայրերում և ձերբակալել 47 մարդու։ Նրա խոսքով՝ հարձակման մեջ կասկածվողները ձերբակալվել են վերջին ստուգայցերից մեկի ժամանակ։
«Սպանության մեջ կասկածվող երկու անձ ձերբակալվել է։ Երկուսն էլ այլ երկրների քաղաքացիներ են։ Մեկը Տաջիկստանից է, մյուսը՝ Ռուսաստանից։ Մենք կարծում ենք, որ նրանք կապված են «Իսլամական պետության» հետ»,- ասել է նախարարը։
Օտարերկրյա լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»։ Telegram-ի ալիքներից մեկի հայտարարության համաձայն՝ սպանությունն իրականացվել է ի պատասխան խմբավորման առաջնորդի՝ քրիստոնյաների ու հրեաների վրա հարձակվելու կոչին։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում ամենշաբաթյա պատարագի ժամանակ արձագանքել է միջադեպին և իր համերաշխությունը հայտնել Սուրբ Մարիամ տաճարի ծխականներին։
