Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ հետախուզական ստորաբաժանումները ոչնչացրել են ռուսական խոշոր «Կեսար Կունիկով» դեսանտային նավը, որը գտնվում էր Ուկրաինայի տարածքային ջրերում՝ Ալուպկայի մոտ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 4 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 5 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը տեսանյութ է հրապարակել, որում հավանաբար երևում է նավի վրա հարձակումը։
«Կեսարի Կունիկովի» խորտակման մասին ուկրաինական լրատվամիջոցները գրել են սեփական աղբյուրների հիման վրա։ «Ուկրաինսկա պրավդա»-ի փոխանցմամբ՝ դեսանտային նավի վրա հարձակումը տեղի է ունեցել փետրվարի 14-ին՝ Գլխավոր հետախուզական բաժնի անօդաչու սարքերով։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի արձագանքել Ուկրաինայի գլխավոր շտաբի հայտարարությանը։ Մինչ այդ գործակալությունը հայտնել էր, որ փետրվարի 14-ին Սև ծովի ջրատարածքի վրա վեց անօդաչու թռչող սարք է խոցվել։
«Կեսարի Կունիկովը» Սև ծովում ռուսական ռազմական նավատորմի ամենամեծ դեսանտային նավերից է, որը կառուցվել է 1986 թվականին։ 112․5 մետր երկարությամբ և 15 մետր լայնությամբ նավը կարող է 650 տոննա բեռ տեղափոխել ավելի քան 4700 մղոն: Նրա կանոնավոր անձնակազմը 87 հոգի է։
Ռուսաստանը «Կեյսար Կունիկովն» օգտագործել է 2008 թվականի օգոստոսին՝ Վրաստանի դեմ պատերազմում, Սևծովյան նավատորմի ռազմական գործողությունների ժամանակ։ Մասնավորապես, օգոստոսի 10-ին վրացական նավակների խմբի հետ բախման ժամանակ հանդես է եկել որպես ռուսական նավերի խմբի դրոշակակիր։
2022 թվականի փետրվարին՝ Ուկրաինայում Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմի մեկնարկի պահին, «Կեսար Կուրնիկովը» գտնվում էր օկուպացված Բերդյանսկի նավահանգստում։ Այն վնասվել էր նույն տարվա մարտին, երբ ուկրաինական ուժերը խորտակեցին «Սարատով» դեսանտային նավը։
