Ապօրինի կալանքի տակ գտնվող «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» առցանց լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Այս մասին հայտարարել է «Վիվամեդի» կլինիկական տնօրեն Զուրաբ Չխաիձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Տիկին Մզիան դադարեցրել է հացադուլը և այժմ սնուցման վերականգնման գործընթացում է։ Այս գործընթացում մենք առաջնորդվում ենք միջազգայնորեն ճանաչված պրոտոկոլով: Բուժող բժշկի հետ ներգրավված է էնդոկրինոլոգ-դիետոլոգ։ Սույն պրոտոկոլի համաձայն՝ նրան տրամադրվում է համապատասխան կալորիականությամբ հարուստ սնունդ և զուգահեռաբար անցկացվում են լաբորատոր հետազոտություններ։
Ընդհանուր վիճակը, կարելի է ասել, այս փուլում բավարար է, և սնուցման վերականգնման գործընթացն ընթանում է առանց որևէ բարդության»,- ասել է Չխաիձեն։
Մզիա Ամագլոբելին կալանքի տակ է հունվարի 12-ից։ Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեին ապտակելու համար նրան մեղադրանք է առաջադրվել ոստիկանի վրա հարձակվելու հոդվածով, որը պատժվում է 4-ից 7 տարի ազատազրկմամբ։
Լրագրողի շահերը պաշտպանում են Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի փաստաբանները և BLB իրավաբանական ընկերության ավագ գործընկեր, Թբիլիսիի նախկին դատախազ Մայա Մծարիաշվիլին: Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը վերացնելու նրանց միջնորդությունը քաղաքային և վերաքննիչ դատարանները չեն քննարկել։ Փաստաբաններն ասում են, որ քրեական հետապնդումն անօրինական է և հավասարազոր է քաղաքական բռնաճնշումների։
Մզիա Ամաղլոբելին Ռուսթավիի թիվ 5 կանանց քրեակատարողական հիմնարկից փետրվարի 4-ին տեղափոխվել է «Վիվամեդ» կլինիկա։ Սնուցումը վերսկսելու որոշումը նա կայացրել է փետրվարի 18-ին՝ հացադուլի 38-րդ օրը։
